Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Պետք է նոր թափով լծվել բարեփոխումների կյանքի կոչմանը․ Ռոմանոս Պետրոսյանը «Դիլիջան» ազգային պարկում էր

Պետք է նոր թափով լծվել բարեփոխումների կյանքի կոչմանը․Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկում էր
✅ Նախարարի պաշտոնակատարն աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի նորանշանակ փոխտնօրեն Էդգար Խաչատուրյանին, ապա աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։ Քննարկվել են տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության վերաբերյալ մի շարք ընթացիկ հարցեր։

✅ «Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ փոխտնօրենին ներկայացնելիս՝ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը մատնանշել է, որ ցավոք, պատուհասած պատերազմը որոշակի խմբագրումներ է մտցրել նախանշած առաջնահերթությունների մեջ, բայց հիմա թիկունքը շտկելու, պետական կառավարման արդյունավետությունը բնականոն հուն վերադարձնելու և ավելի բարձր մակարդակով իրացնելու շրջափուլն է սկսվել։Պետք է նոր թափով լծվել բարեփոխումների կյանքի կոչմանը։

Պարոն Խաչատուրյանին վստահված է նախարարության մանդատով կանոնակարգել տնտեսվարողների հետ հարաբերությունները, բնօգտագործման, ջրօգտագործման թույլտվությունները, լրջագույն աշխատանքներ տանել Երևան֊Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման և պատշաճ աղբահանության կազմակերպման և տարածքների գույքագրման ուղղությամբ։

Գերխնդիր է «Դիլիջան» ազգային պարկի պոտենցիալը և տնօրինած ռեսուրսներն ամբողջությամբ իրացնել և այդ իրացման արդյունքում գեներացված ֆինանսական հոսքերն ուղղել աշխատավարձերի բարձրացմանը և ազգային պարկի սեփական կարողությունների հզորացմանը։

✅ Նախարարի պաշոնակատար Պետրոսյանն առանձնակի անդրադարձ է կատարել փայտանյութի մթերման մեխանիզմների փոփոխության անհրաժեշտությանը։ Այսուհետ ազգային պարկը չպետք է իրականացնի փայտանյութի որևէ նպատակային արդյունահանում։ Այս ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, մշակվում են իրավական կարգավորումները։

✅ Քննարկվել են Զբոսաշրջության ակտիվ շրջանի մեկնարկից առաջ «Դիլիջան» ազգային պարկի ենթակայության բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի կառուցապատումներին, ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանմանը վերաբերող հարցեր։

✅ Անդրադարձ է կատարվել Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագրերին։Ընթացքի մեջ են բնության այդ չքնաղ հուշարձանին վայել, քաղաքակիրթ պայմաններով ավտոկայանատեղիի կազմակերպման և սպասարկման աշխատանքները։

Նախարարի պաշոնակատարը խիստ գնահատականներ է հնչեցրել և հավաստիացրել, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝ սեփական, նեղ անձնական շահերի համար։

✅ Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը և ազգային պարկի ղեկավար կազմը նախանշել են այն երեք հիմնական ուղղությունները, որոնց ուղղությամբ կարճաժամկետ հեռանկարում պետք է աշխատանքներ իրականացվեն․

🔘 Տնտեսվարողների հետ իրավական հարաբերությունների կանոնակարգում, որևէ ապօրինության բացառում

🔘Ազգային պարկի տնտեսական պոտենցիալի ամբողջական գույքագրում և իրացում

🔘Տնտեսական և տուրիստական բաղադրիչի վերջնական կայացում

Նախարարի պաշտոնակատարը խոսել է նաև ապակենտրոն կադրային քաղաքականության և համակարգը երիտասարդ ու նորարար կադրերով համալրելու անհրաժեշտության մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում