Ֆրանսիայի ոստիկանությունը երկրի երկու շրջանում բերման է ենթարկել ահաբեկչության մեջ կասկածվող յոթ մարդու: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է France-Presse։
Ըստ հաղորդագրության՝ ձերբակալությունները տեղի են ունեցել Ստորին-Ռեյն և Պյուի դը Դոմի դեպարտամենտներում: Ձերբակալվածներից վեցը, ըստ աղբյուրների, չեչենական համայնքի անդամներ են: Մեկ այլ ձերբակալված էլ ծնունդով Վրաստանից է: