Թուրքիայի ազգայնական շարժման ղեկավար Դևլեթ Բախչելին կոչ է արել մարտական հերթապահության դնել Ռուսաստանից գնված С-400 համակարգերը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Թուրքիայի ազգայնական շարժումը երկրի խորհրդարանում ներկայացված է 49 պատգամավորով:
«Ըստ մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի 11-րդ հոդվածի՝ Բայդենը հանցագործություն է կատարել՝ ատելություն հրահրելով: Ի պատասխան՝ մեր առաջին քայլը պետք է լինի C-400-ի ակտիվացումը և F-35-ի համար գումարի վերադարձի պահանջը»,- ասել է Բախչելին՝ ելույթ ունենալով իր կուսակցության պատգամավորների առջև:










































