Saturday, 11 07 2026
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում

Արյունալի տասնամյակը խաղաղ անվանել հնարավոր չէ. Քոչարյանի պատկերացումները խաղաղության վերաբերյալ գերեզմանային են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին իր աջակիցների հետ հանդիպմանը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման 10-ը տարին ամենախաղաղ տարիներն էին։ Քոչարյանը ընդգծել է, որ այդ 10 տարվա մեջ ամենից քիչ զոհերն ենք ունեցել շփման գծում։ «Սա փաստ է», – ասել է Քոչարյանը։

Գուցե Քոչարյանը ճիշտ է և իր պաշտոնավարման ժամանակահատվածում ամենաքիչ զոհերն ենք ունեցել շփման գծում, սակայն հարկ է Քոչարյանին հիշեցնել, որ իր պաշտոնավարման արյունալի տասնամյակում ամենաշատ քաղաքական սպանություններն են եղել Հայաստանում, բազմաթիվ հանցագործություններ են եղել և անմիջականորեն կապվել են իր անվան հետ։ Այդ հանցագործությունների, սպանությունների հիմնական մասը առ այսօր մնում է չբացահայտված։  1998-2008 թվականներին տեղի են ունեցել առեղծվածային մահեր, քաղաքական հետապնդումներ, միջադեպեր, մահափորձեր, պաշտոնյաների սպանություններ, հետապնդումներ տպագիր մամուլի ու ԶԼՄ-ների հանդեպ, քրեական և կիսաքրեական աղմկահարույց սպանություններ։

2008 թվականին «Ժամանակ Երևան» օրաթերթի պատվերով մի ուսումնասիրություն էր կատարվել, որում ամբողջացված են բոլոր նման դեպքերը։ Եվ այսպես՝
1998-2008 քաղաքական սպանություններ.

Հենրիկ Խաչատրյան. ՀՀ գլխ. դատախազ: Սպանվել է հրազենից՝ իր աշխատասենյակում, 1998թ. օգոստոսի 6-ին: Պաշտոնական վարկածով` նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը և ինքնասպան եղել:

Արամ Կարապետյան. ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ: Դեպքից մեկ ժամ անց Ռ. Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն՝ Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել: Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը, և հանցագործությունը համարվեց բացահայտված:

Վահրամ Խոռխոռունի. ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ:

Արծրուն Մարգարյան. ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր: Սպանվել է 1999թ. փետրվարի 9-ին: Պաշտոնական վարկածով` երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:

Վազգեն ՍարգսյանՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Աժ դահլիճում՝ Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կազմակերպիչների մասով բացահայտված չէ:

Կարեն Դեմիրճյան. ԱԺ նախագահ, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Յուրի Բախշյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Ռուբեն Միրոյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Լեոնարդ Պետրոսյան. ՀՀ օպերատիվ հարցերով նախարար: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:

Արմենակ Արմենակյան. ՀՀ ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին: Սպանությունը բացահայտված չէ:

Հենրիկ Աբրահամյան. ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Միքայել Քոթանյան. ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում, Բաղրամյան և Կիևյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց 30-35 տարեկան մի քաղաքացու:

Գագիկ Պողոսյան. ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին, իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի հետևանքով: Սպանությունը բացահայտված չէ:

Պողոս Պողոսյան. Վրաստանի քաղաքացի: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու հետևանքով՝ նախագահին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար:

Սպանությունից մի քանի օր հետո Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Աղալար Հարությունյանը՝ Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման: Հիմա այս գործի քննություևնը վերաբացվել է, նոր քննություն է գնում, սակայն մեծ ակնկալիքներ ունենալ, ըստ էության, հնարավոր չէ։

Տիգրան Նաղդալյան. լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ: Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, ծնողների տան շքամուտքում՝ հրազենից:

Սրանից զատ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին մի քանի տասնյակի հասնող առեղծվածային մահեր են գրանցվել, հարյուրավոր մարդիկ ենթարկվել են քաղաքական հետապնդումների, մահափորձեր են եղել։ Իսկ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում տպագիր մամուլի ու ԶԼՄ-ների հանդեպ հետապնդումները բոլորն են հիշում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի պնդումներին, նկատեց, որ նախ նման պնդում անելու համար կոնկրետ թվեր է պետք ներկայացնել, այդ թվում նաև՝ խաղաղ պայմաններում ՀՀ զինված ուժերում մահացությունների թվերը։ «Եթե համարձակություն ունեն, այդ թվերը թող հրապարակեն։ Թող հրապարակեն, թե 1998 -2008 թվականներին զինված ուժերում քանի մահացության դեպք է եղել և դրանից քանիսը հրադադարի և քանիսը՝ խաղաղ պայմաններում։ Թվեր պետք է ներկայացնել, ոչ թե առանց հիմքերի պնդումներ անել»,-ասաց Սաքունցը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ընդհանրապես խաղաղության մասին խոսելիս պետք է ավելի շուտ խոսել անվտանգության ապահովման մասին, որովհետև կա անվտանգության ապահովման երկու տարբերակ։ Մեկը  գերեզմանային տարբերակ, երբ որ ամեն ինչ ճնշվում է, ցանկացած շարժում, միտք սահմանափակվում է, դրանց նկատմամբ կիրառվում է  ուժ՝ լռեցնելու համար.«Ես հիշեցի, որ ընդդիմության հանրահավաքներից մեկի ժամանակ մի արտահայտություն էր տարածվել, թե որտեղից է նրանց բարձրախոսների հոսանքը ապահովում և ինչու չանջատել «ռուբիլնիկը»։ Անվտանգության, որպես խաղաղության հիմնական երաշխիքի ապահովման այն գործողությունները և այն քաղաքականությունը, որն իրականացվել է Քոչարյանի ժամանակ, դրանց էությունը կայացել է ամեն ինչ՝  ազատությունը, տնտեսկան ռեսուրսները հանձնել հանուն ինչ-որ կարճաժամկետ փրկության, բայց դա երկարաժամկետ կտրվածքում վտանգել է մեր անվտանգությունը և մեր խաղաղությունը։ Քոչարյանին հետաքրքրել է միայն սեփական անձի ու իշխանության երկարաձգումը, խաղաղությունը, ուրիշ ոչ մի բան»,-ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ խաղաղության վերաբերյալ Քոչարյանի պատկերացումները շատ տարբեր են. «Քոչարյանի պաշտոնավարման տարիներին հայուրավոր մարդիկ վարչական կալանքի են ենթարկվել, 2004 թվականի գործողությունները բոլորն են հիշում, 2008 թվականի մարտի 1-ի բռնությունները, նստացույցը բռնի ուժով ցրելը, մասնակիցներին հետապնդելը։ Սա՞ է խաղաղությունը։ Քոչարյանի պատկերացումները խաղաղության վերաբերյալ շատ ուրիշ են։ Ինքը գերեզմանային անվտանության կողմնակից է եղել և իրականացրել է նման քաղաքականություն։ Քոչարյանի անվտանգության և խաղաղության պատկերացումները շատ նման են խորհրդային կառավարման պատկերացումներին»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը՝ կարելի՞ է հույս ունենալ, որ երբևէ Քոչարյանի պաշտոնավարման արյունալի տասնամյակում տեղի ունեցած սպանությունները կարող է մի օր բացահայտվեն և ինչ է  հարկավոր դրա համար, Սաքունցը պատասխանեց. «Խնդիը կայանում է նրանում, որ Հայաստանի ամբողջ 30 տարվա կառավարման գործընթացը անցումային արդարադատության շրջանակներում քննության պետք է ենթարկվի։ Մենք շատ քիչ դեպքերի մասին գիտենք։ Հարյուրավոր մարդիկ հետապնդումների են ենթարկվել, բայց չեն բարձրաձայնել դրա մասին, հեռացել են երկրից։ Այդ ամենը պետք է վեր հանվի ճշմարտության հանձնաժողովի կողմից ու քննվի։ Ցավալի է, որ այս իշխանությունը չգիտակցեց անցումային արդարադատության կարևորությունը, ճշմարտության հանձնաժողովի անհրաժեշտությունը, բայց մեկ է, դա պետք է արվի։ Հայաստանը կարող է ունենալ զարգացման հնարավորություն, միայն ու միայն անցումային արդարադատության ու ճշմարտության հանձնաժողովի ձևավորման ու ամբողջ ժամանակահատվածին քաղաքական գնահատական տալու դեպքում։ Դա պետք է լինի մի օր։ Առանց դրա չկա զարգացման որևէ հնարավորություն։ Եթե դա չլինի, ապա մենք կշարունակենք խարխափել քաոսի մեջ»,-եզրափակեց  իրավապաշտպանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում