Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Դատական համակարգը առաջիկա ընտրություններին որոշ ուժերի ազատության ինդուլգենցիա է տվել. Ինչպես չեզոքացնել վտանգը

«Նման կարգի կանխատեսելի դատական համակարգը առաջիկա ընտրությունների ժամանակ լուրջ գլխացավանք է դառնալու։ Կանխավ կարելի է ասել, թե ընտրական վեճերը քննելիս ինչ արդյունք է լինելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, գործող փաստաբան Վահագն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ ներկա դատական համակարգով ընտրությունների գնալու վտանգների մասին խուսակցություն մի շարք անդամներ օրերս խոսում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ։

Մարտիրոսյանի խոսքով հաշվի առնելով ՀՀ ընտրական պրակտիկան, կարելի է ասել, որ ընտրական վեճերն անխուսափելի են լինելու, բազմաթիվ քրեաիրավական գնահատականի անհրաժեշտություն ունեցող դեպքերը անխուսափելի են լինելու և այդ ֆոնին ունենալ նման դատական համակարգ, լրջագույն սպառնալիք է. «Ենթադրելի է, որ այս ընտրություններին էլ բացառված չեն լինելու նման միջադեպերը, գործերը, հետևաբար նման դատական համակարգ ունենալով և հաշվի առնելով վերջին ամիսներին, առավել ևս պատերազմի ավարտից հետո դատարանների կայացրած որոշումները, այդ թվում Արարատ Միրզոյանի սպանության փորձի, Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի, այդ գործերին առնչություն ունեցող անձանց նկատմամբ քրեական հետապնդումների վերաբերյալ, նրանց վերաբերյալ խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական քննությունների արդյունքները, որոշումները, Սյունիքի դեպքերով կալանքի սանկցիաներ չկայացնելու որոշումները, ապա ակնհայտ է դառնում, որ դատական համակարգը սպասարկելու է նախկինների թելը թելելով, մարգինալ ուժերի շահը։ Դատական համակարգը այդ ուժերին իրենց գործողությունների մեջ ազատության ինդուլգենցիա է տվել։ Արդեն որևէ մեկը չի կասկածում, թե այդ անձանց կողմից որեւէ հանցավոր գործողություն ինչպես է արձագանքելու դատական համակարգը»-ասաց Մարտիրոսյանը։

Ընդ որում մեր զրուցակիցը չի առանձնացնում նաև Սահմանադրական դատարանին։ Ընտրական վեճերը ՀՀ-ում քննում է Սահմանադրական դատարանը և որևէ դրական սպասելիք չի կարելի ունենալ նաև ՍԴ-ից։ «Այս ամենի մեղավորը իշխանությունն է։ Սա 3 տարում ոչ մի բան չանելու հետևանք է, ոչ ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնելու հետևանք է, այդ թվում՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ։ Մենք հիմա տեսնում ենք և առաջիկայում էլ ականատես կլինենք ամբողջ դատաիրավական համակարգի վերաբերյալ իշխանությունների չկատարած աշխատանքի հետևանքը»,-ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ այս պահին այլևս որևէ բան փրկել հնարավոր չէ։ Արագ գործողություններն էլ, արագ իրավիճակային լուծումներն էլ նման կարգի իրավիճակներում հղի են անկանխատեսելի հետևանքներով.«Այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ հանկարծ որոշ քաղաքական ուժեր դրանից օգտվեն, քաոսային իրավիճակ ստեղծեն երկրում, դրա արդյունքում արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը դնեն կասկածի տակ և այնպես անեն, որ այդ ամենին տրվի քաղաքական հետապնդման երանգ։ Հետևաբար իմ կարծիքով շատ ավելի ճիշտ կլինի և ընտրական պրոցեսը, և կազմակերպչական աշխատանքները այնպես տանել, այնպես անել, որպեսզի ցանկացած տիպի միջադեպերը բացառվեն և գործը չհասնի դատարանին։ Ավելի հեշտ է այնպես անել, որ ընտրական պրոցեսը կառավարելի լինի, միջադեպեր չլինեն, կեղծիքներ չլինի ու չհասնել դատարան, քան դրանք լինեն ու փորձ արվի կառավարել այդ անկանխատեսելի դեպքերի զրգացումները։ Այդ թվում դատարաններում վեճերի քննությունը»,-ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում կլինեն վեճեր, բացառված չեն նաև սադրանքները, որոշ ուժերի կողմից պրոակտիվ գործողություները՝ քաջ գիտակցելով, որ դատարանները իրենցն են ու ինչ ուզենան կանեն՝ իմանալով, որ դատարանները կփրկեն իրենց այդ իրավիճակներից։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում