Գլենդելում ձերբակալվել է ազգությամբ հայ Արամ Վարիկյանը, որը կասկածվում է մի գործարարի դեմ մահափորձ իրականացնելու մեջ:
42-ամյա Արամ Վարիկյանը, ըստ ոստիկանության տվյալների, ուրբաթ օրը իր մեքենայից կրակ է բացել մի գործարարի ուղղությամբ, որի անունը չի հրապարակվում:
Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկաններին ականատեսները հայտնել են, որ կրակել են արծաթագույն Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայից:
Վարիկյանի կողմից նման հանցանք կատարելու պատճառները ճշտվում են։ Ոստիկանությունը կարծում է, որ դա չկայացած գործարքի հետևանք կարող էր լինել:








































