Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիան հայտարարել է, որ «կորոնավիրուսային փոթորիկը» ցնցել է երկիրը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք ոգևորված էինք վարակի առաջին ալիքի դեմ հաջող պայքարից հետո, սակայն այս փոթորիկը ցնցեց մեր ազգը»,-ասել է Մոդին։
Հնդկաստանի կառավարության ղեկավարն այդ կերպ է արձագանքել վիրուսի նոր դեպքերի օրական ռեկորդային աճին։ Վերջին 24 ժամում երկրում ի հայտ է բերվել 349 հազար նոր դեպք։
Մայրաքաղաք Դելիի հիվանդանոցները հրաժարվում են հիվանդներին ընդունել՝ մահճակալների և թթվածնի սղության պատճառով։ Ուրբաթ առնվազն 25 պացիենտ է մահացել Դելիի հիվանդանոցներից մեկում՝ թթվածնի բացակայության պատճառով։








































