Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Հայաստանում կա՞ն այդ խմբերը, որ կկասեցնեն Հայաստանի հեռացումը

Հայաստանում ներքաղաքական զարգացումների գործնականում ցանկացած շատ թե քիչ աղմկոտ դրվագ բերում է մի շարք եզրահանգումների և գնահատականների, ախտորոշելով հայկական հասարակական-քաղաքական համակարգի բազմաթիվ հիվանդություններ, և թերևս հանրագումարում հերթական անգամ ակնառու դարձնելով երկրում քաղաքական սերնդափոխության, քաղաքական նոր ուժի հրամայականը:  Նոր ուժ, որը կբերի հանրության հետ հարաբերության, ներքաղաքական հարաբերության, քաղաքականության մեջ գաղափարական-արժեքային պայքարի բոլորովին նոր նշաձողեր, ընդ որում անգամ անկախ որևէ արտաքին քաղաքական վեկտորից կամ դիտարկումից, անկախ Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային որևէ ուղղվածության շուրջ մոտեցումներից:

Սյունիքում տեղի ունեցած խուլիգանությունը, որն իրականացվում է քաղաքականության անվան տակ և դրա ներքո նաև յուրօրինակ շարունակություն ունենում Հայաստանում, առավել քան կենսական է դարձնում Հայաստանում նախ քաղաքական որակների փոփոխության խնդիրը, հետո արդեն նոր միայն քաղաքական ուղղությունների շուրջ գաղափարական պայքարի, բովանդակային բանավեճի հարցը: Միաժամանակ, առաջանում է հարց, կամ այդ հարցը կա վաղուց և դրվում է հերթական անգամ՝ իսկ ինչպե՞ս, ով պետք է լինի այդ ուժը, ինչպես այն պետք է առաջանա, ձևավորվի, կամ արմատավորվի և ամրապնդվի դաշտում, ձեռք բերի սոցիալական բազա, եթե այսօր ակնհայտորեն գործում է նախկին-ներկա մի մեխանիզմ, որը կլանում է ամբողջ քաղաքական տիրույթը: Այդ հարցը, կամ հարցերը չունեն մեկ պատասխան, կամ միարժեք և արագ պատասխան: Ամբողջ հարցը այստեղ է՝ կա՞ Հայաստանում քաղաքական ուժ, որը պատրաստ է երկրում քաղաքականությամբ զբաղվել երկար հաշվարկով, հեռանկարով, երկարաժամկետ պլանավորումով: Սա թվում է լոկ տակտիկական կամ տեխնիկական հարց, իրականում այստեղ է հայկական քաղաքականության բազմաթիվ հարցերի բանալին, բազմաթիվ արատների «դեղը»:

Հայաստանում քաղաքականությունը կառուցվել է ժողովրդական խոսքով ասած՝ «նաղդի» տրամաբանության վրա, թե քաղաքական, թե բիզնես իմաստով «նաղդի»: Դրանից էլ բխել է վարքագիծը, գործնականում բոլոր քաղաքական ուժերի: Եվ այդ համատեքստում է նաև, որ, երբ բոլոր ուժերը սկսել են լուրջ դեմքով խոսել Հայաստանի ապագայի, ռազմավարական հեռանկարների և այլնի մասին, անկախ, թե ինչ կարգավիճակում՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, այդ ամենը ի վերջո մնացել է թղթի վրա և լուծվել են ոչ թե հեռանկարային հարցեր, այլ հարցեր «նաղդի» ռեժիմում:

Թող ներվի այդ բնորոշման կիրառումը, բայց լուծվել են «նաղդ փողի», «նաղդ իշխանության», «նաղդ ընդդիմության», «նաղդ կոալիցիայի», և բազմաթիվ այլ «նաղդերի» հարցեր: Ինչու է հատկապես այդ ձևակերպումը բնորոշում մոտ երեք տասնամյակի հայկական քաղաքականության հետագիծը, որովհետև այդ քաղաքականությունը միայն անունով է եղել այդպիսին, իսկ բնույթով, նկարագրով, դրանում եղածների գերակշռող մասի մտածողությամբ այն եղել է «ֆոլկլորային» մակարդակի: Նաև դա է պատճառը, որ Հայաստանում չի ձևավորվել իրական էլիտա, թե ընդդիմադիր, թե պետական-իշխանական մակարդակում:  Սրան զուգահեռ, անշուշտ այս խնդիրը իր մեջ պարունակում է նաև կապիտալի բաղադրիչ և այդ իմաստով երկրում կա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական էլիտայի ճգնաժամ: Համենայնդեպս, այստեղ էական ցուցիչ է այն, թե Հայաստանում կա՞ արդյոք կապիտալի կրող խումբ, որը պատրաստ է ֆինանսավորել երկարաժամկետ և նոր որակի քաղաքականություն, դրան վերաբերելով ոչ թե բիզնես շահույթի տրամաբանությամբ՝ ինչը միանգամայն առողջ լինելով տնտեսության մեջ, կործանարար է քաղաքականության ասպարեզում, այլ գործնականում «վերտնտեսական» մոտեցումով: Ասել կուզի, մոտեցում, որը անմիջական նյութական կամ այլ բնույթի դիվիդենտ չի ենթադրում տվյալ կապիտալի կրողի համար, միաժամանակ պարունակում է միջավայրային, մթնոլորտային զարգացման և աճի, կանխատեսելիության ինստիտուցիոնալացման էֆեկտ, ինչը պետք է լինի թերևս նաև տնտեսական էլիտայի առաջնային նպատակ և մոտիվ: Հայաստանի հանրությունը պետք է մոտենա այդ խնդիրներին, պետք է ձևավորվեն հանրությանը դրանց մոտեցնող տնտեսական ու քաղաքական խմբեր: Հակառակ դեպքում Հայաստանը շարունակելու է անվտանգային դիրքերից հեռանալը՝ երեկ Արցախում, այսօր Սյունիքում, վաղը մեկ այլ հատվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում