Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն անարդյունավետ է. օրենքը չի գործում

Գրեթե ամեն օր մամուլում կարելի է տեղեկությունների հանդիպել, որ ինչ-որ քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել։ Նախօրեին իրավապահ մարմինները երևանյան սրճարաններից մեկից գետնին տապալելով բերման էին ենթարկել «օրենքով գող» Պզոյին՝ Արմեն Ղազարյանին։ Երեկ էլ բերման են ենթարկվել 50-ից ավելի քրեական հեղինակություններ։ Նրանցից շատերը քրեական աշխարհում հայտնի են իրենց մականուններով։ Բերման ենթարկվածների թվում են «Կացինը», «Կաղինը», «Պնդուկը», «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշը», «Իքիբիրը» և այլք։

Այս գործողությունները թերևս վկայությունն են այն բանի, որ անցած տարի ընդունված քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը ըստ էության իրեն չի արդարացնում։ Եվ ավելի վաղ արվող հավաստիացումները, թե օրենքի ընդունումից հետո այլևս այդ երևույթները չեն լինի, օրենքով գողերը կլքեն երկիրը և այլն, չարդարացան։

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ  Արշակ Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային՝ ուշագրավ դիտարկում արեց, որ եթե լրատվամիջոցները կամ իրավապահ մարմինները այդ անձանց ձերբակալությունների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելիս օգտագործել են քրեական հեղինակություն ձևակերպումը, ապա այդ անձինք արդեն 72 ժամ հետո պետք է լինեն անազատության մեջ:

«Եթե որևէ լրատվամիջոց, որևէ մեկի շուրթից սպրդել է տեղեկատվություն, որ այդ 50 հոգին քրեական հեղինակություն են, և այդ մարդիկ չդատվեցին, ապա մենք ճիշտ էինք, այդ մարդիկ՝ սխալ։ Ուրեմն օրենքը չի գործում։ Այն մարդը, ով ասում է, որ նրանք քրեակսն հեղինակություններ են, նրան  պետք է հարցաքննել, և այդ 50-ն էլ 72 ժամ հետո կամ պետք է լինեն Նուբարաշեն, կամ Արմավիր ՔԿՀ-ում, քանի որ նրանք բոլորն էլ 223.1 հոդվածի առաջին մասի սուբյեկտ են։ Ամեն ինչ շատ պարզ է։ Իսկ եթե այդպես չեղավ, նրանց քրեական հեղինակություն լինելու հանգամանքը չպարզվեց, ապա նրանց այդպիսին ասողները պետք է դատվեն»,- ասաց Գասպարյանը:

Նա հավելեց. «Այդ 50 քրեական հեղինակությունները միշտ են Հայաստանում եղել, Պզոն միշտ էլ Հայաստանում է եղել։ Համենայնդեպս, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը ընդունվել է 2019 թվականին, և հենց այդ պահից անձինք, ովքեր համարվում էին քրեական հեղինակություն, ավարտված հանցագործներ են։ Իրավապահ մարմիններին միայն մնում էր իմանալ, թե այդ մարդիկ որտեղ են, և գնային ու բռնեին։ Կրկնում եմ՝ քրեական հեղինակությունները, օրենքով գողերը ավարտված հանցագործներ են, արարքը կատարված է, և եթե այդքան մեծ ցանկություն կար նրանցից ազատվելու, ապա այդ մարդիկ վաղուց  պետք է բանտերում լինեին։ Եթե, իհարկե, մենք ունենք իրավապահ համակարգ»։

Վերջինիս դիտարկմամբ՝ քրեական հեղինակությունների դեմ սկսել են պայքարել 1900-ականների սկզբից մինչև այսօր, և պարզ է դարձել մեկ բան, որ նրանց ասֆալտին փռելը, ծառից կախելը, բանտում սպանելը, վախեցնելը չեն արդարացրել իրենց։ «Հիմա 2021 թվականն է, և մենք մինչև այսօր ունենք նույն խնդիրը։ Սրանից պետք էր հասկանալ, որ ռեպրեսիվ մեթոդներով նրանց դեմ չես կարող պայքարել։ Այդպես նրանցից սարքում ես տառապյալի կերպար, ու նրանք տառապյալից ավելի հեղինակավոր են դառնում։ Օրենքը՝ 223.1 հոդվածը, որը ավելացրել են, չի աշխատում, քանի որ չեն կարողանում ապացուցել քրեական հեղինակության աստիճանակարգությունը։ Քրեական հեղինակությունը, օրենքով գող կոչվածները պետք է դատվեին այդպիսինը լինելու համար։ Իսկ նրանց հիմա չեն կարողանում դատել, քանի որ մարդը հրաժարվում է, որ ինքը քրեական հեղինակություն է կամ օրենքով գող։ Քրեական օրենսգիրքը չէր կարելի ավելացնել նոր հոդվածով, եթե դու պատժողական քաղաքականությունից գնում ես դեպի վերականգնողական արդարադատություն»,- ասաց Գասպարյանը՝ ավելացնելով, որ քրեական ենթամշակույթի, քրեական հեղինակությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը ոստիկանության կողմից իրավիճակը կառավարելի պահելն է ու սոցիալական ու կրթական բլոկը կառավարելը:

«Հանցագործության կանխարգելման 8 բլոկ կա, և դրա մեջ ամենակարևորը կրթությունն ու սոցիալական բլոկն է, որից հետո ոստիկանությունն է՝ իր կանխարգելիչ գործառույթով, ու ամենավերջում մեդիան՝ թե ինչ հաղորդումներ են պատրաստվում, դա ինչպես է ազդում հասարակության վրա, հատկապես անչափահասների վրա։ Կարևոր է, թե ինչպիսի որակյալ կրթություն ես տալիս, ինչպիսի սոցիալական ծառայություններ ես տալիս, ինչ ես անում, որ, օրինակ, դասից փախած երեխաները չլինեն ինչ-որ կասկածելի խմբերում, այլ սոցիալական խմբերում, երիտասարդների համար նախատեսված զարգացման կենտրոններում։ Իսկ եթե այդ ամենը չկա, անչափահասը հայտնվում է այնտեղ, որտեղ իրեն արագ վերցնում են և գայթակղիչ առաջարկներ են անում»,- ասաց Գասպարյանը։

Փորձագետի խոսքով՝ այս երևույթի դեմ պայքարելը միայն օրենքով հնարավոր չէ, լուրջ հետազոտություններ են պետք։ Օրինակ՝ թե քրեական ենթամշակույթը կրող անձանց կողմից ինչպիսի հավաքագրումներ են լինում, ինչպես են նրանք ազդում հանցավորության վրա։ Գասպարյանի կողմից արված հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին 10 տարում 41.5 տոկոսով հանցավորությունը աճել է Հայաստանում, իսկ դրա ուղիղ կեսը աճել է վերջին երկու տարում՝ 2018-2020 թվականներին։ «Պետք է հետազոտություն անել և ասել՝ այ, այս քրեական հեղինակությունները այսպես և այսինչ ուղղություններով ազդել են հանցավորության աճի վրա, որ համայնքներում, որ տարիքային խմբի վրա և մնացած այլ տարբեր սոցիալ-քրեաբանական կոմպոնենտներով։ Մենք այս հետազոտությունը արել ենք, իսկ պետությունը դեռ չի արել, ու չգիտեմ՝ կանի՞, թե՞ ոչ։ Միայն սրանից հետո կարող ենք ասել, թե քրեական ենթամշակույթի դեմ պայքարը որքանով է արդյունավետ»,- եզրափակեց Գասպարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում