Tuesday, 30 06 2026
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ

Կարևոր է ճանաչել այս ողբերգությունը. Նիդերլանդների պատգամավորներն աջակցություն են հայտնում հայերին

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները կարևորում են հիշողությունը վառ պահելն ու աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հայտնի դարձնելը` դրա կրկնության բացառման համար: Պատգամավորներն այս մասին շեշտում են «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձներում:

Նիդերլանդների ազատական կուսակցության պատգամավոր Ռուբեն Բրեյքմանսը նշում է. «Այս սարսափելի ողբերգությունից արդեն անցել է 106 տարի: Եվ, քանի որ աշխարհում լարվածությունը մեծանում է, և բռնության սպառնալիքն իրական է, կարևոր է ճանաչել այս ողբերգությունը և գիտակցել, որ նման վայրագությունները երբեք չպետք է կրկնվեն»;

Պատգամավորը հավելում է, որ այս օրն իր մտքերը Հայաստանի և իր բոլոր հայ ընկերների հետ են:

Նիդերլանդների խորհրդարանի «Քրիստոնեական Միություն» կուսակցության ղեկավար Խերտ-Յան Սեխերսն էլ նշում է, որ միշտ հայերի կողքին են կանգնել` առաջարկելով ավելի քան 100 տարի առաջ հայերի ցեղասպանության ճանաչման բանաձև, որը մեծամասնության սատարմամբ ընդունվել է: «Ողբերգական դրվագ, ողբերգական էջ է մեր պատմության գրքում: Եվ ինչու՞ է սա այդքան կարևոր: Ցանկացած ցեղասպանության վերջին փուլը դրա մերժումն է: Մենք չենք ընդունում ցեղասպանության ժխտումը: Այդ պատճառով առաջարկեցինք նման բանաձև»,-ասում է նա:

Պատգամավորը շեշտում է, որ հայերի հետ ուս ուսի տված՝ ցանկանում են ամեն կերպ աջակցել:

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Դերկ Յան Էփինքն էլ, որը մինչ այդ Եվրախորհրդարանի անդամ էր Բրյուսելում, հիշեցնում է, որ անցյալ տարի Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, ինքը ևս խոսել է Հայոց ցեղասպանության մասին: «Շատ կարևոր է հիշողությունը վառ պահել և աշխարհին հայտնի դարձնել Հայաստանի պատմության այս իրադարձությունները, քանի որ կարևոր է դրանց կրկնության բացառումը»,- ասում է պատգամավորը:

Նա նշում է նաև, որ իր որդին հայերեն է սովորում ու խոսքը փոխանցում է նրան: «Ես ուսումնասիրում եմ հայոց լեզուն: Հետաքրքրում է ինձ հայկական հարուստ մշակույթը: Այս օրերին մեր բոլոր մտքերը ուղղված են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիատակին»,- ասում է պատգամավորի որդին`Սաշան:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում