Sunday, 21 06 2026
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը

Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարություն է տարածել Երևան այցի կապակցությամբ

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարություն է տարածել Երևան այցի կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, հայտարարության մեջ նշված է. «Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի խնդրանքով Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանը ապրիլի 23-24-ը կգտնվի Երևանում, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:

2019 թվականին Հանրապետության Նախագահի հրամանագրով ապրիլի 24-ն ընդգրկվեց հանրապետական տոնակատարությունների օրացույցում:

Այս տարի կառավարության անդամի մասնակցությունը ոգեկոչման արարողություններին հատկապես կարևոր է, քանզի 2021 թվականին լրանում է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցը:

Այցի շրջանակում պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Պետքարտուղարի Հայաստան կատարած այս այցը հինգ ամսվա ընթացքում երրորդն է և ցույց է տալիս Ֆրանսիայի վճռական հանձնառությունը մարդասիրական, զարգացման նախագծերի համար տնտեսական աջակցության և քաղաքական առումով ի նպաստ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման:

Այսպիսով, Ֆրանսիան Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնի կողմից վարձակալված 5 թռիչքների և 2 նավերի միջոցով Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների և տեղական համայնքների հետ ուղարկել է 100 տոննա շտապ օգնություն և բժշկական սարքավորումներ:

Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարել է. «Այս ապրիլի 24-ին հավաքվելը նշանակում է միասին հիշել մարտիրոսված ժողովրդի տառապանքները և վկայել ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության հաստատուն կապի մասին»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում