Թերթը գրում է, որ 2010 թ. ընթացքում աշխարհի 106 երկրում «Գելլափ» կազմակերպության անցկացրած հեռախոսային հարցումների ընթացքում «Հավանություն տալի՞ս եք Ռուսաստանի ղեկավարության կատարած գործերին, թե՝ ոչ» հարցին հայաստանցիների 75%-ը տվել է դրական պատասխան, 7%-ը՝ բացասական:
«Ըստ «Ռադիոլուրի»՝ Ռուսաստանի ղեկավարության քայլերը հավանության են արժանացրել ամենաշատը Տաջիկստանում՝ 94%, ապա Ղրղզստանում՝ 84%, Հայաստանը՝ 75%-ով, 4-րդ տեղում է՝ Ուզբեկստանից անմիջապես հետո»:




































