Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներում՝ պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության տրամադրման համար բավարար ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Աջակցություն է տրամադրվում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին՝ 300,000 դրամի չափով։
Այս միջոցառման իրականացման համար պետբյուջեից հատկացվել էր 6 մլրդ 329 մլն 250 հազար դրամ: Արցախից ստացված և ստացվելիք տվյալների համաձայն՝ շուրջ 2,300 շահառուների դեռևս անհրաժեշտ է վճարել աջակության գումար։ Ըստ այդմ, նախատեսվում է, որ կառավարությունը կհատկացնի ևս 690 մլն դրամ: