Եգիպտոսի՝ Ջոսերի հնագույն բուրգը քանդվելու վտանգի առաջ է կանգնած: Այս կապակցությամբ կվերսկսվեն բուրգի վերականգնողական աշխատանքները:
Այս մասին հայտնել է Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի նախագահ Մուհամմեդ Աբդ ալ-Մաքսուդը` տեղեկացնում է Reuters-ը:
Խորհուրդը հայտարարել է, որ ստեղծվելու է ֆոնդ, որի միջոցները կուղղվեն բուրգի վերականգնողական աշխատանքներին:
Ջոսերի բուրգը, որ կառուցվել է մ.թ.ա. 2650 թ., համարվում է ամենահինը: Այն գտնվում է Կահիրեից 30 կմ հեռավորության վրա:








































