Օգոստոսի 7-ին՝ Ժամը 18:50-ին ստացված ահազանգի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում դեռևս չպարզված հանգամանքներում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել Սևանա լիճը եւ տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը «Մերսեդես Ե-320» մակնիշի 50ՏԼ001 պետհամարանիշով ավտոմեքենայից ինքնուրույն դուրս են եկել վարորդ 1981 թ. ծնված Պարգև Գրիգորյանը և ուղևոր 1985 թ. ծնված Գոռ Գրիգորյանը:
Ժամը 20:00-ին հրշեջ-փրկարարների ուժերով «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել Սևանա լճից:











































