«Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը, անդրադառնալով Իլհամ Ալիևը այն հայտարարությանը, թե իրենք ուժով կլուծեն Զանգեզուրի միջանցքի խնդիրը, նկատում է․ «Ալիևը բացահայտ մարտահրավեր է նետում, որին պետք է արձագանքի ոչ միայն մեր դաշնակից Ռուսաստանը, այլև ՀԱՊԿ-ը»։ Խոսելով ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունների մասին՝ Անանյանը նկատում է՝ ԱՄՆ-ն արդեն ճանաչել է ցեղասպանությունը, Բայդենը պետք է պարզապես կիրառի «ջենոսայդ» բառը և ամբողջացնի գործընթացը։