Քթի կաթիլների տեսքով կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է գրանցվել 2021-ի վերջին` 2022-ի սկզբին: Այս մասին հայտարարել է Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Երբ այն կգրանցվի, ես հիմա դժվարանում եմ ասել, առաջին հերթին լավ կլինի, երբ սկսենք պատվաստել փոքր երեխաներին, հուսով եմ, բայց չեմ երաշխավորում, 2021-2022 թվականների սահմանին», – ասել է Գինցբուրգը։
Դեղը մշակվում է Գամալեայի անվան կենտրոնի գիտնականների կողմից: Գիտնականը նաև հաղորդել է, որ կենտրոնը կներկայացնի առաջացող իմունիտետը չափելու նոր միջոց:








































