ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանում քվեարկվեց և հաստատվեց «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: Հարցի քննարկումը տեղի կունենա ապրիլի 20-ին։ Մինչ այդ հարցի քննարկումը հաստատվել էր ԵԽԽՎ Նախագահությունում և Բյուրոյում: Այս պահին հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով գտնվում է Ստրասբուրգում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ: