Համավարակի ընթացքում ամբողջ աշխարհի պահեստարաններում կուտակված նավթի պաշարները գործնականում սպառվել են, ինչը կարող է հանգեցնել ածխաջրածինների ինքնարժեքի աճի այս տարվա երկրորդ կեսին: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալները:
Ըստ Bloomberg-ի, ներկայումս նավթի ամենամեծ պաշարները պահվում են Չինաստանում, իսկ ածխաջրածինների ամերիկյան պաշարները գործնականում վերադարձել են այն մակարդակին, որը դիտվել էր մինչ համավարակը, և փետրվարին կազմել է 1,28 միլիարդ բարել: Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ Արևելյան ափին անցած շաբաթ նավթի պաշարները հասել են 30-ամյա նվազագույնին: Միևնույն ժամանակ, վերջին երկու շաբաթվա ընթացքում նավթատարներում պահվող նավթի պաշարները նվազել են 27% -ով և կազմել 50,7 մլն բարել: