Գելային և մագնիսե գնդիկներն ամենավտանգավոր մանկական խաղալիքներն են: Այս մասին ասել է Մոսկվայի Բաշլյաևի անվան քաղաքային հիվանդանոցի գլխավոր մանկաբույժ Իսմայիլ Օսմանովը: Նա շեշտել է, որ գելային գնդիկները լավ են ներծծում ջուրը և այդ պատճառով ուռչում են հենց աղիներում: Ներքին օրգանի աշխատանքը կանգ է առնում: Իսկ դրանց ամենասարսափելի հատկությունն այն է, որ դրանք տեսանելի չեն ոչ ուլտրաձայնային, ոչ էլ ռենտգենյան հետազոտության ժամանակ: Վիրահատության ընթացքում դրանք պարզապես «որսում են» ձեռքով:
Մագնիսե գնդիկները դեպի միմյանց ձգվելու հատկություն ունեն: Դրանք հայտնվում են աղիների տարբեր հատվածներում և մագնիսացված լինելով՝ անցքեր են առաջացնում աղիքում: Այս դեպքում ևս վիրահատությունն անխուսափելի է:
Օսմանովի խոսքով, ամեն օր կլինիկա են բերում տարբեր իրեր կուլ տված երեխաների, իսկ դեպքերի մեծ մասը տեղի են ունենում երեկոյան կամ գիշերը: