Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

«Ռուբեն Վարդազարյանի հայտնի հայտարարությունից հետո պետք է իրավական գործընթաց սկսվեր»

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է փաստաբան Արա Ղարագյոզյանը

Մի խումբ փաստաբաններ նշում են, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, մյուս մասն էլ բացառում են այդ հանգամանքը: Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

Ինձ համար զարմանալի է, որ գլխավոր դատախազությունը լիարժեք տեղեկատվություն չի տալիս: Միայն տեղեկացել եմ, որ նախկին դատավորի կողմից է հայց ներկայացվել: Հասկանալու համար տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, ոչ քաղաքական, լիարժեք տեղեկատվություն է պետք: Գոնե պետք է հասկանալ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել:

Կարծում եմ՝ իշխանությունների կողմից այդ փորձը ձևական էր, որովհետև սա հերթական քրեական գործն է, որը ելք չի ունենալու, ինչպես բազմաթիվ այլ քրեական գործերը: Չեմ կարող գնահատական տալ, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, բայց չեմ կարող պնդել, որ քաղաքական հետապնդում լինի, որովհետև վերջերս ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշվել է, որ այսքան ժամանակ որևէ քաղաքական հետապնդման տարրեր չեն եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ քրեական գործին, լավ կլինի, որ դատախազությունը հրապարակի ամբողջական տեղեկատվությունը:

Որքանով այս քրեական գործը կարող էր կապված լինել ավելի վաղ Ռուբեն Վարդազարյանի հայտնի հայտարարության հետ, որտեղ նա անդրադառնում էր վարչապետի կողմից «վնգստացող դատավորներ» արտահայտությանը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ ԲԴԽ նախագահը նաև քաղաքական գործունեությամբ էր զբաղվում:

Երբ Արթուր Վանեցյանի և մնացածների ձերբակալման հարցն էր քննարկվում, Ռուբեն Վարդազարյանը հանդես եկավ հայտարարությամբ, միանշանակ դա անթույլատրելի էր: Ես կարծում եմ, որ նմանատիպ գործողության համար պետք է իրավական գործընթաց սկսվեր և քննարկվեր, թե արդյոք ինքը պետք է մնա ԲԴԽ նախագահ, թե ոչ: Այդուհանդերձ, մենք հիմա չգիտենք, թե այսօր հարուցված քրեական գործը իր այդ հայտարարության հետ է կապված, թե ոչ: Նա Ազգային ժողովի պատգամավորների հարցերին խուսափողական պատասխաններ էր տալիս, թե ինքը քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունի, բայց մենք տեսանք իր այդ հայտարարությունը, նաև փաստ է և ինքը չի էլ հրաժարվում, որ Արթուր Վանեցյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Վանեցյանի ձերբակալման քննության ժամանակ ինքը հայտարարություն է անում, որ օրենքով ղեկավարվեք, ցույց տվեք, որ «վնգստացող դատավոր» չեք, դա ակնհայտ ճնշում էր դատական համակարգի նկատմամբ: Եվ մենք տեսանք, որ դատավորները չձերբակալեցին Վանեցյանին: Այդ մասով պետք է քննություն իրականացվեր և իր հայտարարություններին գնահատական տրվեր: Հիմա է նրա նկատմամբ քրեական գործ հարուցվվել, բայց որքան ես հասկանում եմ, այս դեպքում այլ գործողություններ կատարելու համար է գործ հարուցվել, ոչ թե իր այդ հայտարարությունների համար: Ես այս երեք տարիների ընթացքում անընդհատ ասել եմ, որ այս իրավիճակի պատասխանում իշխանություններն են, որովհետև իրենց աջակցությամբ է Ռուբեն Վարդազարյանը նշանակվել ԲԴԽ նախագահ և այդ բոլոր մարդկանց իրենք են բերել և նման իրավիճակ ստեղծողն իշխանությունն է եղել:

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջ է տրվելու թավիշին: Կարո՞ղ ենք այս գործընթացը թավիշին վերջ տալու վարչապետի հայտարարության համատեքստում դիտարկել:

Անկեղծ ասած, վարչապետի այդպիսի հայտարարություններն արդեն ծիծաղ են առաջացնում: Նա դեռ 2018-ին հայտարարում էր, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, նույնը վերջերս կրկնեց Ազգային ժողովում, բայց «Մարտի 1»-ի ի՞նչն է բացահայտված, ինձ համար այդպես էլ մութ է մնում: Սահմանադրական ճգնաժամը լուծելու արդյունքում եկած ՍԴ դատավորները հակասահմանադրական ճանաչեցին այդ հոդվածը, որով մեղադրվում էին կոնկրետ անձինք: Ամենաաբսուրդն այն է, որ 10 զոհերի մասով հետքը չկա: Այս պայմաններում ինքը հայտարարում է, որ «Մարտի 1»-ը բացահայտված է, որ քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդիկ չկան: Քրեակատարողական հիմնարկներում 90 տոկոսն անմեղ մարդիկ են: Եթե ինքը նման հայտարարություն է անում, օրինակ, իր նկատմամբ հարուցված քրեական գործն էլ անօրինական չի եղել: Երևի ինքը նման ձևով է դիտարկել: Իր ասածները չեն համապատասխանում իրականությանը: Ասում է՝ վերջ թավիշին, բայց օրինակ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված, մեղադրանք էառաջադրված, բայց նա շարունակում է լինել ՍԴ դատավոր: Եթե մենք չունենք անկախ դատական համակարգ, ես համոզված եմ, որ այս գործն էլ նույն ճակատագիրն է ունենալու: Իմ մոտ վստահություն այս իշխանությունների հայտարարությունների նկատմամբ բացակայում է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում