Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերը ջանք չեն խնայում, որպեսզի գտնեն 30 ԱՄՆ զինծառայողների մահվան պատճառ հանդիսացած ուղղաթիռի անկման բոլոր բեկորները:
Գերմանական բրիգադի գեներալ Ջակոբսոնը, հայտարարել է լրագրողներին, որ զինվորականները շրջափակել են անկման վայրը, և քանի շարունակվում է հետաքննությունը` ոչ մեկ չի կարող ելումուտ անել այդ տարածքում:
Գեներալը նաև նշել է, որ վթարի իրական պատճառը դեռ պարզված չէ: Հիշեցնենք, որ թալիբները պնդում են, որ իրենք են խփել ուղղաթիռը:








































