Աշխարհը չի կարողանում ապահովել երկրների հավասար հասանելիությունը կորոնավիրուսի պատվաստանյութերին: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը:
«Պատվաստանյութերի հարցում հավասարությունը մեր ժամանակի մարտահրավերն է: Եվ մենք ձախողվում ենք այն», – հայտարարել է ԱՀԿ ղելավարրը։
Ըստ նրա, որոշ երկրներ, որոնք սպասում էին պատվաստանյութի ստացմանը COVAX մեխանիզմի միջոցով, դեղերն այդպես էլ չեն ստացել: Մի շարք այլ պետություններ չեն կարողանում ժամանակին ստանալ իրենց հատկացված պատվաստանյութերի քվոտայի երկրորդ մասը: Սա վտանգում է պատվաստումների երկրորդ փուլի նրանց ծրագրերը, նշել է Գեբրեյեսուսը: