Թուրքիան առնվազն երեք արդիականացված M60A1 տանկ է ուղարկել Լիբիա՝ Ազգային համաձայնության կառավարության ուժերի ուսուցման համար, ինչն այդ երկրի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոյի ուղղակի խախտում է:
Տանկերի լուսանկարները հրապարակվել են Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ռեսուրսներում, բայց ավելի ուշ հեռացվել են, գրում է «Վոեննի օբոզրեվատել» Telegram-ալիքը:
Անցած շաբաթ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ են վարել Լիբիայում, Սիրիայում, Դոնբասում և Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ:










































