Friday, 26 04 2024
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

«Ռուսաստանի իշխանությունները կաջակցեն Արա Աբրահամյանին այս ընտրություններին»

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը վերջերս պարբերաբար այցելում է Հայաստան, հայտարարել է, որ շատ ակտիվ մասնակցելու է Հայաստանում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Նա նաև ասել է, որ Հայաստանում մի շարք հանդիպումներ ունենալուց հետո մեկնելու է Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ֆրանսիա, որտեղ ևս խորհրդակցություններ է ունենալու: Պատերազմից հետո գրեթե ամեն օր Արա Աբրահամյանը հայտարարություններով է հանդես գալիս, քննադատում իշխանություններին, պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Արա Աբրահամյանը նախկինների հետ չի գնա, այլ երրորդ ուժի կողմնակից է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Russia-armenia.info լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հայերը Արա Աբրահամյանի ընտրական հավակնությունները ողջունում են։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լիովին իրավունք ունի ակտիվ մասնակցություն ունենալու Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ նախ՝ հանդիսանում է Ռուսաստանում հայկական ամենամեծ միության ղեկավարը, փաստացի միությունը գործում է Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում, երկրորդ՝ նա ունի ՀՀ քաղաքացիություն և երրորդ՝ նա հայտարարել է, որ քսան տարվա ընթացքում ակտիվ հումանիտար օգնություն է ցուցաբերել, պատերազմի ժամանակ եղել է Հայաստանում, օպերատիվ շտաբ է ստեղծել և հումանիտար օգնություն ցույց տվել Հայաստանին և Արցախին, և նա ունի մեծ նախագծեր և ծրագրեր, որոնք ուզում է Հայաստանում իրագործել։

«Այն, որ նա հայտարարել է, որ գնալու է Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ֆրանսիա, հանդիպումներ է ունենալու, ցույց է տալիս, որ նա ուզում է իր քայլերը համաձայնեցնի ամբողջ Սփյուռքի հետ, նա միշտ հայտարարում է, որ շատ ընկերներ ունի, գործարարներ, որոնք պատրաստ են աջակցել Հայաստանին տնտեսական և ներդրումային հարցերում»,- ասաց Արամ Խաչատրյանը։

Իսկ թե ինչ են մտածում Ռուսաստանում նրա՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, Արամ Խաչատրյանի գնահատմամբ, նա կունենա աջակցություն Ռուսաստանի իշխանություններից․

«Ես շատ հաճախ եմ մասնակցում Ռուսաստանի հայերի միության հանդիպումներին, տարբեր մարզային կազմակերպությունների ղեկավարներ հաճախ են առաջարկում, որ նա դնի իր թեկնածությունը Հայաստանի ընտրություններին, և հիմա Ռուսաստանի հայերի միությունը կողմ է, որ նա ունենա ընտրություններին մասնակցություն, և շատ հայեր են այստեղ կողմ, որ նա ունենա մասնակցություն։ Արա Աբրահամյանը հաճախ է ասում, որ ինքը երրորդ ուժի կողմնակից է, նա կոշտ ընդդիմություն է հանդիսանում Նիկոլ Փաշինյանին, միևնույն ժամանակ հայտարարում է, որ դեմ է հների վերադարձին՝ նկատի ունենալով և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, նա միշտ ասել է, որ նրանք արդեն եղել են իշխանության, իրենց հնարավորությունները ցույց են տվել, և հիմա նոր պրոֆեսիոնալ ուժեր են պետք»,- հավելեց զրուցակիցս։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները կաջակցեն Արա Աբրահամյանին այս ընտրություններին․ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանում ունի մեծ աջակցություն, հատկապես այն, որ նա աշխատում է ՌԴ նախագահին առընթեր կոմիտեի ղեկավար, դրա համար կարծում եմ, որ ռուսական իշխանությունները նրան կաջակցեն, մանավանդ որ նա ներկայացնելու է երեք միլիոնանոց Սփյուռքը, մանավանդ որ նա միշտ հայտարարել է, որ հանդես է գալիս որպես հայ-ռուսական հարաբերությունների խորացման կողմնակից, նա միանշանակ ասում է, որ Հայաստանի միակ դաշնակիցը աշխարհում Ռուսաստանն է»,- ասաց Արամ Խաչատրյանը։

Բացի դրանից, նա նշեց, որ Արա Աբրահամյանը շարունակ հայտարարում է, որ Սփյուռքը նույնպես պետք է մասնակցություն ունենա ընտրություններին, մինչդեռ թե՛ նախորդ իշխանությունները և թե՛ այս իշխանությունները, որ թեև նախկինում հայտարարում էին դրա կարևորության մասին, չարեցին այդ քայլը, և հիմա Արա Աբրահամյանը խոստանում է Սփյուռքի մեր հայրենակիցներին ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում