Իսպանիայի ամենահայտնի հերցոգուհի Ալբան հանուն սիրո զրկվել է իր կարողությունից և ամուսնացել է 85 տարեկան հասակում:
Հերցոգուհին իր ամբողջ կարողությունը բաժանել է որդիների միջև, որպեսզի նրանք թույլ տան իրեն «անհավասար» ամուսնական կապի մեջ մտնել: Հերցոգուհին ստիպված հրաժարվել է տասից ավելի ամրոցներից և մեծ քանակությամբ արվեստի բարձրարժեք գործերից:
«Հերցոգուհին ունի Սևիլիայի քրիստոնեական եկեղեցի ձիով մտնելու և Հռոմի Պապի առջև չխոնարհվելու իրավունք, սակայն չի կարող ամուսնանալ առանց ընտանիքի անդամների թույլտվության»,- պարզաբանում է The Guardian-ը:









































