Tuesday, 14 05 2024
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Զավեշտալի է` հեղափոխությունից 3 տարի անց վարչապետը դեռ խոսում է անկախ դատական համակարգ ունենալու անհրաժեշտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ նաև Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին, ավելի կոնկրետ՝ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին և նշեց պատճառները, թե ինչու է գործընթացը դանդաղում։ «Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը մեկ-երկու ամսվա ընթացքում կսկսի լիարժեք աշխատել: Թե պրակտիկայում ինչպիսի դրսևորումներ մենք կունենանք՝ ցույց կտա ժամանակը: Մենք ասում ենք՝ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտ, բայց մենք ուզում ենք, որ այդ պրոցեսն իրականացնի ոչ թե կառավարության համար վերահսկելի կամ խամաճիկային դատական համակարգը, այլ անկախ դատական համակարգը: Իհարկե, այդ ընթացքում տեսնում եք՝ մենք շատ բարդությունների ենք հանդիպում, բայց եթե իդեալիդ հետևից գնում ես, չպետք է կանգնել կես ճանապարհին»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ համոզված է՝ այս գործընթացի վերջում ունենալու ենք իրապես անկախ դատական համակարգ, որտեղ կայացված բոլոր վճիռներն ընդունվում են ի գիտություն:

Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը ընդունվեց 2020-ի ապրիլի 16-ին: 2020-ի սեպտեմբերի 3-ից գործարկվեց գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:

ՀՀ արդարադատության նախարարը վերջերս նշեց, որ ստեղծումից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագմամբ գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են։ Այսինքն՝ կարելի է ասել, որ այս պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի ընդունումից մեկ տարի անց որևէ քրեական գործ դեռևս չի հարուցվել։

Նշենք, որ օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համար զարմանալի, ինչու չէ նաև զավեշտալի է վարչապետի այս հայտարարությունը։ Նրա խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը վերացական հայտարարություններ է անում։ «Իսկ ո՞վ պետք է ստեղծեր այդ անկախ դատական համակարգը։ Զավեշտալի է, որ հեղափոխությունից 3 տարի անց վարչապետը դեռ Ազգային ժողովում խոսում է անկախ դատական համակարգ ունենալու ցանկության, անհրաժեշտության մասին։ Դրանով նա ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր անգործությունը»,- ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքերով՝ անհրաժեշտ էր նախ լիովին իրականացնել դատաիրավական բարեփոխումներ, ունենալ անկախ դատաիրավական համակարգ, և նոր միայն ներդրվեին նոր ինստիտուտներ, որոնք իրապես կարող էին գործել և արդյունք ունենալ։ Հակառակ պարագայում, այն, ինչ արվեց, դրանից ակնհայտ էր, որ 0 արդյունք է լինելու։ Չէր կարող չբարեփոխված, նախկինների ազդեցության տակ գտնվող դատական համակարգը քննել ապօրինի գույքի բռնագանձման գործեր։ «Ի սկզբանե էլ պարզ էր, որ այդ գործընթացը տապալվելու էր։ Պարզապես այս կառավարությունը որևէ կամք չունի բարեփոխումներ իրականացնելու։ Իրենք ոչինչ չեն արել և շարունակում են չանել։ Ինչպես կարելի է 3 տարի շարունակ խոսել խամաճիկային դատարաններից և ոչինչ չանել այդպիսի դատարաններ չունենալու համար։ Ես սա ոչ մի կերպ չեմ հասկանում»,- նկատեց Ալեքսանյանը։

Իրավագետ Արտաշես Խալաթյանի խոսքերով՝ այո, դատական համակարգում իրականացված ռեֆորմներում որոշակի համակարգային դիսոնանս առկա է։ Եվ միայն ապօրինի գույքի բռնագանձման օրինակով տեսնում ենք, որ բարեփոխումները թույլ են։ «Ժամանակին այդ օրենքը ընդունելիս կարելի էր մեկ օրենսդրական փաթեթով այդ հարցերին կարգավորում տալ։ Բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ 2020 թվականը ամբողջությամբ կորցված տարի էր՝ արտաքին գործոններով պայմանավորված, և պետք է ակնկալել, որ բարեփոխումներ ամեն դեպքում կլինեն»,- ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ վարչապետը ճիշտ է, ներկա դատական համակարգով հնարավոր չէ այդ նոր ինստիտուտը կյանի կոչել։ Պետք է նոր դատական ատյան՝ նոր նշանակված դատավորներով։

Մեր զրուցակցի խոսքերով, սակայն, նախքան դատական համակարգից դժգոհելը պետք է պարզել, թե դատախազությունում քննվող 214 գործերը ինչու դեռ քննության փուլ չեն մտել, չկա առաջընթաց։ Եվ դա բնավ պայմանավորված չէ նրանով, որ հակակոռուպցիոն դատարանը դեռ չկա։ Գործը, անկախ դրանից, առաջ չի գնում։

Իրավաբանի խոսքերով՝ միանշանակ է, որ դատաիրավական ոլորտում ռեֆորմների փաստացի ձախողումը հեղափոխական իշխանության աքիլլեսյան գարշապարն է։ Եվ դա այն հարցն է, որի չկատարումը միշտ դրվելու է իշխանության առաջ հենց այս նախընտրական ժամանակահատվածում, և որևէ արդարացում չի կարող լինել։ 2019 թվականը լիովին բավարար էր ռեֆորմները կայուն ռելսերի վրա դնելու համար, բայց ժամանակը բաց թողնվեց, վեթինգ չիրականացվեց, չարվեցին նաև վիրահատական միջամտությունները։ «Կորցվեց այն թանկագին ժամանակը, որը ընձեռված էր իշխանությանը, և 2020-ին արդեն իշխանությունը օբյեկտիվորեն ի վիճակի չեղավ սայլը տեղից շարժել։ Բայց դատաիրավական ոլորտի բարեփոխումները հասարակական պահանջ է և դա ստիպելու է իշխանություններին այդ օրակարգին հետամուտ լինել»,- եզրափակեց Խալաթյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում