Sunday, 21 06 2026
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման վերջնաժամկետը շարունակ հետաձգվում է․ այս տարի էլ դժվար կյանքի կոչվի

Նախորդ տարի այս ժամանակահատվածում Իրանում Հայաստանի դեսպանը խոստանում էր՝ կորոնավիրուսի բռնկումը որևէ ազդեցություն չի ունեցել Իրանի և Հայաստանի համատեղ նախագծերի վրա: Նա ընդգծում էր, որ Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Իրանից Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար 60 տեխնիկների դիմավորելուն: Սակայն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման վերջնաժամկետը շարունակ հետաձգվում է։ Նախ՝ 2018-ից հետաձգվել էր 2019, ապա սահմանվեց մինչև 2020-ի տարեվերջ, սակայն այս ժամկետն էլ խախտվեց, և չի բացառվում, որ դրա կառուցումն այդպես էլ կյանքի չկոչվի, համենայնդեպս, այս տարի էլ այն ավարտին չի հասնի՝ չնայած հիմա Իրանը ավելի շահագրգիռ է տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

Նա նշեց, որ նման վերլուծության հիմք է այն, որ Հայաստան-Իրան ստորագրված համաձայնագրերը, հուշագրերը շատ տարբեր նախագծերի շուրջ միայն 10 տոկոսն է կյանքի կոչվել։

«Սա այն նախագծերից է, որ կյանքի է կոչվել, և հիմա նպատակ կա այն ավելի հզորացնել, և բոլոր հանդիպումների ժամանակ խոսվում է այդ մասին, և էկոնոմիկայի նախարարն էր այցելում Իրան, անդրադարձել էր հարցին, և այդ հարցը օրակարգում ուղղակի կամ անուղղակի լինում է»,-ասաց Բեգիջանյանը։

Հիշեցնենք, որ Իրանում, խոսելով գազամատակարարման շուրջ բանակցությունների մասին՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանից Հայաստան մատակարարվող գազի առավելագույն ծավալին հասնելու համար հարկավոր է ավարտին հասցնել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, որպեսզի հնարավոր լինի գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի շրջանակներում ավելացնել դրանց ծավալները։

Բեգիջանյանն ընդգծեց, որ 2020 թվականին կյանքի չկոչվեց այն՝ կապված տարածաշրջանի զարգացումների հետ։

«2018 թվականին խաղաղ ժամանակ էր, և տնտեսության զարգացման համար նպաստավոր պայմաններ կային»,- ընդգծեց իրանագետը։

Հիմա կառավարությունը, Իրան-Հայաստան 400 ԿՎտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի կարևորությունը հաշվի առնելով՝ առաջարկում է միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքներն արագացնելու նպատակով։

«Այս պայմաններում, չեմ կարծում՝ այս հարցում լուրջ տեղաշարժ լինի, քանի որ Իրանը տնտեսական ծանր վիճակում է, մյուս կողմից էլ կորոնավիրուսն է։ Քանի որ այն 2018-ին է եղել, այդ ընթացքում մինչև այսօր կարող էին կառուցած լինեին, իսկ հետո սահմանափակումները ավելի խստացան, հետո պատերազմը։ Ուզում եմ ասել, որ եթե իսկապես նպատակ կար կառուցելու, կարող էին ավելի շուտ կառուցել, 2018-ից հետո Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ավելի խստացան»,-հավելեց նա։

Նրա դիտարկմամբ՝ Իրան-Հայաստան հարաբերությունները պետք է դիտարկել արդյունքներով, կողմերը ցանկություն են հայտնում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, մինչդեռ արդյունքները շոշափելի չի եղել առ այսօր։

Կառավարությունը հաստատել է, որ ՀՀ-ն առևտրական կցորդ կունենա Իրանում, նստավայրը՝ դեսպանատան շենքում։ Բեգիջանյանը նկատեց, որ միշտ է եղել է տնտեսական կցորդը, հիմա դա ավելի ընդլայնված կլինի։ Սա էլ, ըստ նրա, ինչ-որ դրական քայլ է, բայց չի կարելի ասել, որ դա կարող է խթանի Հայաստան-Իրան զարգացմանը տեսանելի չափով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում