Տունը, որտեղ ապրել է լեգենդար մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյը հանվել է վաճառքի՝ 3.65 Միլիոն դոլարով: Այս մասին տեղեկացնում է The Los Angeles Times-ը:
Երկհարկանի առանձնատունը, կառուցված 1932 թ-ին, գտնվում է Լոս-Անջելեսի Լոս Ֆելիզ թաղամասում:
The Daily Mail թերթը գրում է, որ Դիսնեյն այստեղ ապրել է 18 տարի:
Տունն ունի բազմաթիվ սենյակներ, լողավազան, կինոդահլիճ: Այստեղ են անցկացրել մանկության տարիները նաև Դիսնեյի երեխաները:
Ուոլթ Դիսնեյը մահացել է 1966 թ-ին, 65 տարեկան հասակում:









































