Օրվա երկրորդ կեսին ռուսական РТС ֆոնդային վարկանիշը 5 տոկոս անկում է ապրել, հասնելով 1701 կետի, իսկ մեկ այլ ММВБ ցուցանիշները իջել են 3.49 տոկոսով և այժմ կազմում են 1532 կետ: Ըստ մասնագետների դա Եվրոպայում բորսաների ցուցանիշների անկման արտացոլումն է:
Առավոտյան Standard & Poor’s գործակալության կողմից ԱՄՆ վարկային վարկանիշի իջեցումը հանգեցրեց ոսկու գների թանկացմանը և նավթի գների իջեցմանը:
Որոշակի բացասական ազդեցություն է ունեցել Եվրոպական Կենտրոնական Բանկի որոշումը Իտալիայի և Իսպանիայի պարտավորությունների գնման վերաբերյալ:










































