Խոր վշտով հայտնում ենք, որ այսօր կյանքից անժամանակ հեռացավ «Ժամանակ» թերթի թողարկման պատասխանատու Ռիտա Նահապետյանը:
«Առաջին լրատվական»-ի և «Ժամանակ» օրաթերթի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում մեր սիրելի գործընկերոջ հարազատներին ու ընկերներին: Ռիտա Նահապետյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ ժամը 18:00-ին, Արեշ, 2-րդ փողոց, 16 հասցեում, վերջին հրաժեշտը` ապրիլի 16-ին նույն վայրից: