Իրանը սկսում է ուրանի 60% հարստացման աշխատանքները՝ հայտարարել է փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին: Այդ մասին հայտնում է IRNA- ն:
Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին տեղեկացրել է Թեհրանի որոշման մասին՝ ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Իրանի իշխանությունները մտադիր են տեղադրել ևս հազար ցենտրիֆուգներ Նաթանզի միջուկային կայանում: