2021 ֆինանսական տարվա (սկսվել Է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին) առաջին կեսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը գերազանցել Է 1,7 տրիլիոն դոլարը: Ապրիլի 12-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Իր հերթին Associated Press գործակալությունը նշում Է, որ այդ թիվը ռեկորդային Է եւ գրեթե կրկնապատիկ գերազանցում Է կիսամյակի նախորդ առավելագույն ցուցանիշը, որն արձանագրվել Էր 2011 ֆինանսական տարում:
Բյուջեի պակասուրդի ավելացումը բացատրվում Է ամենից առաջ Միացյալ Նահանգների կառավարության արտակարգ ծախսերով տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար, որի պատճառը նոր կորոնավիրուսի հարուցած համավարակն Է:
Ֆինանսների նախարարության տարածած տվյալների համաձայն՝ ամբողջությամբ վերցված 2021 ֆինանսական տարվա առաջին վեց ամիսներին դաշնային բյուջեի ծախսերը գերազանցել են 3,4 տրիլիոն դոլարը, մինչդեռ գանձարան մուտքերը կազմել են սոսկ 1,7 տրիլիոն դոլար:
Մարտ ամսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը ավելացել Է գրեթե 660 միլիարդ դոլարով: Մարտ ամսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստորագրել Է համավարակի պայմաններում երկրի տնտեսության խթանման միջոցների՝ Կոնգրեսի կողմից հաստատված նոր փաթեթը՝ 1,9 տրիլիոն դոլարի ծավալով: Այն նախատեսում Է մոտավորապես 400 միլարդ դոլարի տրամադրում անմիջականորեն նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Շուրջ 1 տրիլիոն դոլարը պետք Է ուղղորդվի բնակչությանն օգնության տրամադրմանը, մնացածը՝ տնտեսության խթանմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








































