Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀԾԿՀ անդամի նշանակման հարցը: ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը:
«Դուք աշխատել եք ՀԷՑ-ում, և խնդրում եմ, որ ԱԺ ամբիոնից հայտարարեք, որ շահերի բախման խնդիր չեք ունենալու, որովհետև մենք այդպիսի փորձ ունենք»,- թեկնածուին ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ է պատրաստվում անել թեկնածուն, եթե գազի գինը բարձրանա նաև շարքային սպառողների համար. «Ես չկարողացա ձեզանից հավաստիացում լսել, որ ի դեմս ձեզ` ես ունենալու եմ հանրային ներկայացուցիչ այդ հանձնաժողովում»:
«Ընտրվելու դեպքում խորաթափանց կուսումնասիրեմ գազի գնի բարձրացման կետերը»,- նշեց թեկնածուն:
Մանրամասն՝ տեսանյութում: