Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հարցին և ասաց. «Ես կարծում եմ, որ սա ճիշտ քաղաքական որոշում է»:
Այնուհետև պատգամավորը ներկայացրեց իր մտորումները և նշեց, որ հասկանում է, թե ինչու է ներառվել մինչև պատերազմի մեկնարկը ներառյալ. «Սակայն մեր հարյուրավոր երիտասարդներ ցանկացել են գալ, բայց չեն կարողացել կամավորագրվել կորոնավիրուսի պատճառով: Պետք է նշագիծ սահմանել մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































