Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ երկիրն այժմ համավարակի մեկնարկից ի վեր ամենադժվար ժամանակահատվածն է ապրում:
«Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի մոտ 85% -ը պայմանավորված է բրիտանական շտամով», – նշել է նա:
Ուրբաթ և շաբաթ օրերին Թուրքիան արձանագրել է COVID-19 դեպքերի գրեթե ռեկորդային օրական աճ ՝ 55,791 և 52,676:
Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ապրիլի 12-ին հայտարարեց, որ ապրիլի 15-ից դադարեցվում են թռիչքները դեպի Թուրքիա և Տանզանիա: