Կորոնավիրուսն աշխարհում ծանրագույն տնտեսական ճգնաժամ է առաջացրել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Մեկ տարի առաջ համավարակի մեկնարկից ի վեր, միջազգային համագործակցության որևէ կողմ չի աշխատել այնպես, ինչպես հարկն է», – ասաց նա:
Գուտերեշն ընդգծել է, որ երեք միլիոն մարդ է մահացել, 120 միլիոն մարդ հայտնվել է ծայրահեղ աղքատության մեջ, 255 միլիոնն էլ կորցրել է աշխատանքը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ տնտեսությունը վերջին 90 տարիների ընթացքում ամենավատ մակարդակի վրա է գտնվում:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 136 միլիոն մարդ, երեք միլիոն հիվանդ մահացել է:







































