Վլադիկավկազում բերման են ենթարկել մի տղամարդու, որը պատանդ է վերցրել հագուստի խանութի չորս վաճառողի և հինգ գնորդի: Այս մասին Kavkaz.Realii-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի մայրաքաղաքի աղբյուրները:
Այսօր կեսօրին մի մարդ ներխուժել է քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում գտնվող մի խանութ: Նա սպառնացել է տասը կիլոգրամ տրոտիլ պայթեցնել:
Դեպքի վայրում տեղակայվել է իրավապահ մարմինների աշխատակիցների, շտապօգնության և ԱԻՆ աշխատակիցների մարտական հաշվարկներ: Մարդիկ շտապ տարհանվել են հարևան մանրածախ կետերից:
Ըստ Kavkaz.Realii- ի, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:











































