Saturday, 13 06 2026
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի

ԱՄՆ-ը և Չինաստանը ուժեղացրել են ռազմական ակտիվությունը Հարավչինական ծովում

ԱՄՆ-ը և Չինաստանը անցած հանգստյան օրերին կտրուկ ակտիվացրել են իրենց ռազմական գործունեությունը Հարավչինական ծովի ջրատարածքում: Այն տարածքային վեճերի օբյեկտ է Չինաստանի և տարածաշրջանի մի քանի պետությունների միջև: CNN հեռուստաալիքը նշում է, որ, ըստ չինական ԶԼՄ-ների, ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի «Լյաոնին» ավիակիրը, ավարտելով շաբաթական վարժանքները Թայվանի մերձակայքում, ապրիլի 10-ին մտել է Հարավչինական ծով: Այդ տեղեկությունների պաշտոնական հաստատում չի ստացվել:

Իր հերթին՝ ԱՄՆ-ի էքսպեդիցիոն հարվածային խումբը, որը ղեկավարվում է «Թեոդոր Ռուզվելտ» ատոմային ավիակրի և USS Makin Island դեսանտային նավի կողմից, դրանից առաջ վարժանքներ է անցկացրել այդ ծովում: ԱՄՆ-ի ռազմածովային խմբի կազմում ընգրկված են նաև էսկադրային ականակիրներ և երկընթաց դեսանտային նավեր, իսկ նավերի վրա գտնվում են հարյուրավոր ծովային հետևակներ, F-35 կործանիչներ, օգնական ուժերի ուղղաթիռներ: «էքսպեդիցիոն հարվածային խումբը լիովին ցույց է տալիս, որ մենք օգնում ենք ուժի առկայության հարցում, պատրաստ ենք մարտի, կարող ենք զսպել ագրեսիան և ապահովել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը հանուն ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի»,- CNN-ը մեջբերում է «ամֆիբիա» խմբի հրամանատար կապիտան Ստյուարտ Բատեչանսկու խոսքը: ԶԼՄ-ները նշել են, որ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի ավիակիր խմբերի միաժամանակյա ներկայությունը Հարավչինական ծովում հազվադեպ երևույթ է:

Չինաստանը և ԱՍԵԱՆ-ի անդամները՝ Ֆիլիպինները, Մալայզիան, Բրունեյը, Վիետնամը, տարածքային վեճեր ունեն Հարավչինական ծովում Սպրատլի կղզեխմբի շուրջ: Անցյալ տարվա հուլիսին ԱՄՆ-ը պաշտոնապես մերժել է Չինաստանի հավակնությունները Հարավչինական ծովի մի շարք տարածքների նկատմամբ: Բացի դրանից՝ ԱՄՆ-ը Պեկինին մեղադրում է, որ Չինաստանը վիճելի կղզիների վրա ռազմաբազաներ է ստեղծել, և դա միջազգային օրենքների խախտում է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում