Ամերիկացի գիտնականները բրիտանացի գործընկերների հետ համատեղ անցկացրել են հետազոտություն և սահմանել կորոնավիրուսով վարակված նախկին պացիենտների հոգեկան առողջության ցուցանիշները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Lancet Psychiatry ամսագրում:
Փորձին մասնակցել է 236 հազար մարդ, որոնց մոտ ստուգել են 14 տարբեր նյարդային կամ հոգեկան խանգարումների առկայությունը: Մարդկանց ստուգման են ենթարկել COVID-19-ից ապաքինվելուց վեց ամիս անց:
Մասնագետները պարզել են, որ նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդացածները ավելի են ենթակա ուղեղի գործունեության խանգարումների առաջացմանը, քան այլ հիվանդություններով հիվանդացածները, օրինակ՝ գրիպով:
Գիտնականները պարզել են, որ հոգեկան առողջությունը վատթարացել է հարցվածների մեկ երրորդի մոտ:
Ամենից հաժախ հանդիպել է տագնապային խանգարումը՝ 17%, որին հաջորդում էր աֆեկտիվ խանգարումը՝ 14% ցուցանիշով:
Ավելի վաղ փորձագետները կորոնավիրուսով հիվանդացածների 99%-ի մոտ էին գրանցել նյարդային խանգարումներ: