Ընթացիկ տարում «Ֆաբերժե» ոսկերչական ընկերությունը կթողարկի բացառիկ թանկարժեք ձու՝ ի պատիվ «Գահերի խաղի» առաջին սերիայի տասնամյակի: Այն կարժենա 2.2 միլիոն դոլար՝ հայտնում է The Hollywood Reporter- ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ընկերությունը կներկայացնի ադամանդներով ու սուտակներով դրվագազարդ արտադրանք: Այս աշխատանքի դիզայնը ոգեշնչված է եղել Դեյեներիս Թարգարիենի պատմությունից: Ձվի ձևավորման մշակմամբ զբաղվել են Faberge Ltd-ի առաջատար դիզայներ Լիյսա Թալգրենը և «Գահերի խաղի»՝ զգեստների հարցով նկարչուհի Միշել Քլեփթոնը:
Ինչպես գրում է Variety-ն՝ հայտնի սերիալի հոբելյանի առթիվ HBO-ն հայտարարել է նաև, որ ամբողջ ապրիլին կնշվի «Երկաթե տարեդարձը» (The Iron Anniversary):
Նշվում է, որ HBO2 հեռուստաալիքում անցկացվելու է մարաթոն, իսկ HBO Max ծառայությունը կցուցադրի ինտերակտիվ էջ՝ «Գահերի խաղի» մասին տեղեկատվությամբ: Դրանում կլինի 150-ից ավելի տեսանյութ՝ նվիրված նախագծին և դրա ստեղծմանը: