Այսօր մեկնարկում է Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլը: Սա երրորդ տարին է, որ «Արի տուն» ծրագիրը Հայաստան է բերում Սփյուռքի հայ երիտասարդների։ Եթե առաջին տարում Հայաստան է եկել մոտ 350, ապա այս տարի՝ 800 հոգի։ Այս անգամ ծրագիրը նաև որակական փոփոխություն է կրել։ Բացի հյուրընկալ ընտանիքների հետ մնալուց՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցները 4 օր միասին կանցկացնեն ճամբարում։ Նրանց համար կազմակերպվելու են կրթամշակութային դասընթացներ, էքսկուրսիաներ։
6-րդ փուլին մասնակցելու են 100 պատանիներ ու աղջիկներ 12 երկրներից։










































