Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ես անկուսակցական եմ․ Կապանի քաղաքապետը քաղաքականությամբ զբաղվելը թողնում է հետագային

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

– Պարոն Փարսյան, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի, Կապանի լեռնահարստացման նախկին կոմբինատի մոտ 400 աշխատակիցներ հրաժարվել են հանք մտնել և գործադուլ են անում, պահանջում աշխատավարձի բարձրացում: Խնդրին ծանո՞թ եք և արդյոք միջամտո՞ւմ եք խնդրի լուծմանը:

– Տեղյակ եմ այդ ամենից: Հարցին լուծում տրվել է, աշխատակիցները անցել են աշխատանքի: Տարբեր խնդիրներ կային՝ սկսած աշխատանքային անվտանգությունից, աշխատավարձով վերջացրած: Գլխավոր տնօրենը հանդիպել է աշխատակիցներին, ուսումնասիրել բոլոր հարցերը, և այդ հարցերին հերթականությամբ լուծում է տրվում: Երեկվանից աշխատակիցներն անցել են աշխատանքի:

– Աշխատանքային անվտանգության խնդիրը պատերազմից հետո՞ է առաջացել:

– Ոչ: Ընդհանրապես դրա հետ կապված չէ:

– Պարոն Փարսյան, մասնակցելո՞ւ եք արդյոք արտահերթ ընտրություններին նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, թե՞ ոչ:

– Ընդհանրապես քաղաքականության հետ կապված հարցերը հետագայում:

– Կապանում առկա խնդիրները Ադրբեջանին անցած հողատարածքների հետ կապված քննարկվո՞ւմ են արդյոք, ի՞նչ լուծումներ կան:

-Ունենք շատ բնակիչներ, որոնք ունեն սեփականության վկայականներ, բայց նրանց հողատարածքներն անցել են Ադրբեջանին: Մենք հարցերը բարձրաձայնում ենք, քննարկում են ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, նա շատ ակտիվ զբաղվում է այդ բոլոր հարցերով:

– Իշխանությանը դիմե՞լ եք այդ հարցով: Ի՞նչ քայլեր է իշխանությունն անում:

– Այո՛, դիմել ենք, բայց անպատասխան:

– Ինչո՞վ է պայմանավորված:

– Ես դա չեմ կարող ասել, հարցրեք նրանց, թե ինչու հարցերը չեն լուծվում:

– Կապանից գերիներ ունե՞ք արդյոք:

– Այո՛, իհարկե, այս պահի դրությամբ ունենք հինգ անհետ կորած, և ևս մեկը, որը ռազմագերի է: Ի դեպ, պետք է ասեմ, որ նա գերեվարված է մինչև նոյեմբերի 9-ը, և Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից, թե իբրև մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված բոլոր անձինք վերադարձվել են, իրականությանը չի համապատասխանում: Այսինքն՝ մենք հստակ գիտենք, որ տվյալ անձն անհետ կորել է մարտական գործողությունների ժամանակ Ջաբրայիլի շրջանում մինչև նոյեմբերի 9-ը: Եվ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նա ռազմագերի է:

– Իսկ ինչո՞ւ եք խուսափում քաղաքական հարցերին պատասխանելուց: Դուք մասնակցում էիք Վահե Հակոբյանի կուսակցության համագումարին:

Իհարկե, ոչ, ես այնտեղ չեմ եղել, ես անկուսակցական եմ:

– Եվ չե՞ք պատրաստվում քաղաքական հայտ ներկայացնել…

– Քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերին հետագայում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում