Wednesday, 22 07 2026
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար

Հայհոյախոսությունը պետք է դադարեցվի, այդտեղ խոսքի ազատության որևէ վտանգ չեմ տեսնում. Աշոտ Մելիքյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Արդարադատության նախարարությունն առաջարկում է հրապարակային հայհոյանքի համար 100-150 հազար դրամի տուգանք սահմանել: Ըստ ներկայացված նախագծի՝ հասարակական վայրերում, լրատվամիջոցներում, ինտերնետային կայքերում և սոցցանցերում խոսքի, պատկերի, նշանի միջոցով հրապարակային հայհոյանքը կամ անպարկեշտ ցանկացած ձևով վիրավորանքը կառաջացնի տուգանքի նշանակում 100-150 հազար դրամի չափով, իսկ մեկ տարում նույն արարքը կրկին կատարելու դեպքում տուգանքը կկազմի 151-300 հազար դրամ: Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը: Կա՞ր սրա անհրաժեշտությունը:

– Մեծ հաշվով մենք, իհարկե, նկատում ենք, որ հատկապես հետպատերազմյան շրջանում հայհոյախոսությունը թեժացել է: Ճիշտ է, դա եղել է նաև նախորդ տարիներին, բայց հասարակական-քաղաքական իրավիճակը սրվելուց հետո կարծես թե մարդիկ բոլոր սահմաններն անցնում են: Սա մեծ հաշվով, իհարկե, իշխանության արձագանքն է այս երևույթին: Ուղղակի եթե խոսքը լիներ միայն հայհոյանքի մասին, դա շատ կոնկրետ կլիներ, և այդտեղ դժվար է որևէ առարկություն ասելը, բայց երբ այդտեղ նաև վիրավորանքի մասին է խոսվում, այստեղ արդեն մի քիչ ավելի շատ հարցեր են առաջանում՝ այն իմաստով, որ որոշ դեպքերում նույն քննադատությունը կամ սուր խոսքը ընկալվում է որպես վիրավորանք: Բացի դրանից, մեկ այլ խնդիր էլ կա. վիրավորանքի համար մենք արդեն ունենք Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որտեղ վիրավորանքի մասին կան դրույթներ, որոնք պատասխանատվություն են ենթադրում: Այնպես որ, այս նախաձեռնության ընթացքում նույնպես վիրավորանքն ավելացվել է: Ես կարծում եմ, որ այս նոր նախաձեռնության մեջ վիրավորանքը ներառելն ավելորդ է, և որևէ իմաստ չունի այս փուլում դա կիրառելը: Կարծում եմ՝ գործող օրենսդրության իմ նշած հոդվածը լրիվ բավարար է:

Պարոն Մելիքյան, ամեն դեպքում այս քայլերը մամուլի ազատությունը սահմանափակելու միտում ունե՞ն: Մի կողմից՝ նշվում է, որ իշխանությունը գնում է մամուլը ճնշելու ուղղությամբ, մյուս կողմից՝ ասվում է, որ երբեք Հայաստանում մամուլն այսքան ազատ չի եղել: Որտե՞ղ է ճշմարտությունը:

– Բանն այն է, որ իշխանական պատգամավորներն այս ընթացքում հանդես եկան մի շարք նախաձեռնություններով, մասնավորապես, վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման վերին շեմը եռապատկելը, որը մեր կողմից խիստ քննադատության է արժանացել, երկրորդը՝ պետական պաշտոնյաներին վիրավորելու և զրպարտելու պարագայում քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը, բացի դրանից, Զանգվածային լրատվության մասին օրենքում անանուն աղբյուրներին կամ չնույնականացվող աղբյուրներին հղում կատարելն արգելելը: Այդ մի շարք օրենսդրական նախաձեռնությունների համատեքստում, այո, մենք տեսնում ենք, որ իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով է փորձում հարցեր լուծել, որը միշտ չէ, որ ճիշտ է: Մենք մեր դիրքորոշումը արդեն բազմաթիվ հայտարարություններով արտահայտել ենք և ասել, որ դա անհիմն կսահմանափակի խոսքի ազատությունը և լրատվամիջոցների գործունեությունը:

Մյուս կողմից, իհարկե, մենք տեսնում ենք այն սանձարձակությունը, որը տիրում է և՛ սոցիալական ցանցերում, և՛ լրատվամիջոցներում: Այստեղ պետք է, իհարկե, գտնել այն ոսկե միջինը, որը կօգնի առողջացնել իրավիճակը: Բայց այդպես կոշտ օրենսդրական սահմանափակումները միշտ չէ, որ սպասվող արդյունքը տալիս են: Մյուս կողմից՝ երևի թե պետք է արձանագրել, որ հետխորհրդային 30 տարիների ընթացքում երբեք չի եղել, որ մասնավոր հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությունը ասոցացվի ընդդիմադիր ուժերի հետ, և այդքան ընդգծված ընդդիմադիր կեցվածքով գործող հեռուստաընկերություններ լինեն: Ովքեր ասում են, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, այ էս տիպի իրողություններն են արձանագրում, և դա էլ համապատասխանում է իրականությանը: Ցավոք, խոսքի ազատության ոլորտում մեզ մոտ ծայրահեղությունից ծայրահեղություն է. կան բացարձակ ազատության դրսևորումներ, և կան ժողովրդավարական հասարակությանը ոչ հարիր դրսևորումներ: Այս ամենը քննարկման և ավելի արդյունավետ լուծումներ գտնելու անհրաժեշտություն ունի:

Նկատի ունենալով, որ նախընտրական փուլ ենք մտել, այսպիսի նախաձեռնություններն անհրաժեշտ են դաշտը վերահսկելու համա՞ր՝ հաշվի առնելով այն տոտալ ատելության մթնոլորտն ու հայհոյանքները, որոնք կան մամուլում ու համացանցում:

– Վերջին նախաձեռնության առումով, եթե խոսքը միայն հայհոյանքի մասին է, այդտեղ երկու կարծիք չի կարող լինել, և հայհոյախոսությունը պետք է դադարեցվի, և ես այդտեղ խոսքի ազատության որևէ վտանգ չեմ տեսնում: Բայց եթե դրա հետ միասին նաև վիրավորանքն է ներառվում, այդտեղ, իհարկե, խնդիրներ կառաջանան: Նախընտրական փուլում որպեսզի քարոզարշավը, քաղաքական ուժերի մրցակցությունն ազատ լինի, պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ տարատեսակ սահմանափակումներից, մանավանդ, որ դրանք ընտրություններից առաջ են արվում: Այսինքն՝ մարդիկ խաղի կանոններին պետք է նախօրոք ծանոթանան, բայց եթե ընտրությունների նախաշեմին որևէ սահմանափակում է կիրառվում, դա պետք է ծայրահեղ անհրաժեշտ քայլ լինի և նույնիսկ կասեի՝ տարակուսանք չառաջացնող: Իսկ եթե ի հայտ են գալիս նախաձեռնություններ, որոնք շատ վիճելի սահմանափակումներ են մտցնում, այդ ժամանակ արդեն, իհարկե, պետք է դրա մասին բարձրաձայնել և անհրաժեշտության դեպքում նաև հակազդել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում