Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

ՌԴ ռազմակայանի նոր դերն ու ՀՀ նոր ատոմակայանը

Խնդիրների բազմազանությունը Հայաստանում որոշակիորեն հետին պլան է մղել Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում տեղ գտած նոր ատոմակայանի մասին հարցը: Միանգամայն հասկանալի է, որ հայ ռազմագերիների հարցը, նաև դրանում տեղի ունեցած աղմկոտ իրողությունը, նաև ռեգիոնալ հաղորդուղիների շուրջ քննարկումները ատոմակայանի հարցը կարող են մղել հետին պլան, սակայն այդ հարցն այդուհանդերձ ունի ոչ պակաս կարևոր ռազմաքաղաքական նշանակություն: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի գործող ատոմակայանի շահագործման հեռանկարը անվերջ չէ, և մեծ հաշվով այդ հարցը գտնվում է Հայաստանի ու Եվրամիության բանակցային օրակարգում, որքան էլ դիտարկվում է համարժեք հզորություն ունենալու պայմանով:

Կունենա՞ Հայաստանը նոր ատոմակայան, թե՞ ոչ: Այդ հարցը ուղիղ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության, ինքնաբավության համար, ըստ այդմ՝ գրեթե ուղիղ նշանակություն ունի Հայաստանի ընդհանրապես անվտանգության և սուբյեկտության տեսանկյունից:

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը 2008 թվականին, որից հետո, սակայն, միակ զարգացումը եղել է 2010-ին «Ռոսատոմի» հետ կնքված պայմանագիրը: Պայմանագիր, որը, սակայն, մի կողմից՝ նոր ատոմակայան կառուցելու մասին էր, մյուս կողմից՝ «Ռոսատոմի» ներդրումային ընդամենը 50 տոկոս պատասխանատվության: Հայաստանը պետք է գտներ մյուս 50 տոկոսը: Իսկ հաշվի առնելով այն, որ խոսքը մոտ 5 միլիարդ դոլար արժողության ծրագրի մասին է, որը ժամանակի ընթացքում կարող էր նաև թանկանալ, Հայաստանը պետք է գտներ ֆինանսական ահռելի միջոցներ, որոնց համար պետք էր գտնել խոշոր ներդրող: Իսկ ո՞ր խոշոր ներդրողը Հայաստանում կանի այդ ծավալի ներդրում առանց քաղաքական երաշխիքների կամ քաղաքական շահերի:

Այդտեղ էլ առաջանում է մյուս հարցը՝ ո՞վ կաներ Հայաստանում այդ ծավալի ներդրում, եթե Հայաստանը քայլ առ քայլ ավելի էր դիրքավորվում զուտ Ռուսաստանի քաղաքական շահերի տիրույթում խաղացողի կարգավիճակում: Բավական է միայն արձանագրել, որ 2010 թվականին, երբ կնքվում էր «Ռոսատոմի» հետ պայմանագիրը՝ ՌԴ նախագահ Մեդվեդևի այցի ընթացքում զուգահեռ կնքվում էր նաև ՌԴ 102-րդ ռազմակայանի տեղակայումը մինչև 2049 թվականը երկարաձգելու մասին պայմանագիրը: Այլ կերպ ասած՝ ռազմակայանն ու ատոմակայանը մեկ քաղաքական փաթեթ են, ըստ այդմ՝ որևէ այլ երկիր չէր անի խոշոր ներդրում ռուսական փաթեթը առաջ մղելու համար:

Պատրա՞ստ է Ռուսաստանը փոխել իրավիճակը և ստանձնել ատոմակայանի կառուցման ներդրումային 100 տոկոս պատասխանատվություն և պատրաստակամություն, այսինքն՝ ներդնել մոտ 5 միլիարդ դոլարը, և ինչ դեր է ունենալու այդ փաթեթում ռազմակայանը այս փուլում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում