Եգիպտոսի հնագիտական առաքելության ղեկավար Զահի Հավասը հաղորդել է Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսորում հնագույն քաղաք հայտնաբերելու մասին. այն ավելի քան 3400 տարեկան է:
«Պեղումները սկսվել են 2020թ.-ի սեպտեմբերին, և խնդիրը Թութանհամոն փարավոնի թաղման տաճարը հայտնաբերելն էր»,- ասել է Հավասը «Ալ-Բալյադ» պարբերականին տված հարցազրույցում՝ հավելելով, որ արդեն մի քանի շաբաթ անց հում աղյուսից կառույցներ են պեղվել:
«Մենք զարմացած էինք, հասկանալով, թե ինչ հսկայական քաղաք է բացվում մեր աչքի առաջ»,- ասել է Հավասը:
Նա հավելել է, որ տների պատերը գրեթե կանգուն են մնացել, իսկ շատ սենյակներ լցված են եղել կահ-կարասիով:
Հնագետների մոտ տպավորություն է ստեղծվել, որ այս քաղաքում բնակվող մարդիկ պարզապես անհետացել են՝ ամեն ինչ թողնելով իրենց տեղերում: