Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացված ծախսերի մասով տրամադրել է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայացված աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։