Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը առանց աթոռի է մնացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
Հրապարակված տեսանյութի կադրերից երևում է, որ իրավիճակը կարգավորվել է այնպես, որ ֆոն դեր Լյայենը կարողացել է նստել սենյակում գտնվող բազմոցին:
Էրդողանը նշել է, որ նման միջադեպ կարող էր տեղի ունենալ միջոցառման անցկացման համար սխալ ընտրված աշխատասենյակի պատճառով: