ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վստահեցնում է՝ թալանչիների մի մասը պատժվել է, թալանի մի մասն էլ բյուջեում է։ Ճշգրտող հարցին՝ ովքեր են այս ընթացքում պատժվել, որ հանրությունը չգիտի այդ մասին, նշում է՝ հարցում ուղարկեք դատախազություն, կստանք պատասխան, ապա հավելում՝ չկա մի ամիս, որ որևէ մեկը չպատժվի։ Հստակեցնող հարցին՝ «խոշոր ձկներն» են անպատիժ, «մանրերի» հետևից եք ընկել, նշում է՝ այդ առումով խնդիրներ տեսնում է։