Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է

Հնարավո՞ր է՝ դեֆիցիտ լիներ ու Զատկի հաջորդ օրը ձուն հայտնվեր խանութներում 70 դրամով. Պետք է փնտրել մեղավորներին

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն Սուրբ Զատկին նախորդող օրերին ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Ընկերության մեկնաբանությամբ՝ պատճառները նոր չեն, այլ սկիզբ են առնում դեռ 2019 թվականի նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով գները սկսեցին նվազել ընդհուպ մինչև 19 դրամ: Շատ տնտեսություններում ստիպված են եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Պակասել է ածան թռչունների գլխաքանակը՝ հանգեցնելով արտադրության ծավալների կրճատման: Որպես գների բարձրացման պատճառ ընկերությունը նշում է նաև կերի թանկացումը (ավելի քան 26%-ով), դոլարի փոխարժեքի թանկացումը (ավելի քան 10%-ով):

Այդուհանդերձ, «Արաքս Թռչնաֆաբրիկան» վստահեցնում է, որ ձվի բացթողնման գների ոչ մի փոփոխություն չի արել: «Չենք բացառում նաև այն, որ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ փորձել են ստեղծված իրավիճակից առավելագույնը քաղել ու թանկացրել են իրենց ապրանքների գները»,- ասված է հայտարարության մեջ:

Արհեստական դեֆիցիտ ստեղծելու վերաբերյալ մեղադրանքները ընկերությունը հերքում է՝ դրանք որակելով  «կեղծ լուրեր»:

«Ընկերությունը, շատ լավ հասկանալով, որ գերարտադրության ու լճացման հետևանքով արտադրության ծավալների կրճատումը հանգեցնելու է դեֆիցիտի, ու Զատիկին ձվի շուկայում խնդիրներ են առաջանալու, դիմել է պետական համապատասխան մարմիններին ձվի ներկրման թույլտվություն ստանալու համար։ Սակայն որոշ թռչնաֆաբրիկաներ դրան դեմ են եղել՝ ասելով, որ խնդիր չկա, եղած ձուն կբավականացնի։ Անհրաժեշտ ենք համարում պարզել, թե ովքեր են դեմ եղել ձվի ներկրմանը, ովքեր են ստորագրել պետական մարմիններին ուղղված նամակում, որում նշվել է, որ ձու ներկրելու կարիք չկա, եղած պաշարները բավարար են։ Հարց է առաջանում՝ արդյոք այս գործընթացը նախաձեռնած ընկերությունները կանգնած չե՞ն դեմպինգի հետևում»,- հարցադրում է անում «Արաքսը»։

Ընկերությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու վերոնշյալ հարցադրումների պատասխանները ստանալու հարցում։

«Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի հայտարարությանը, բայց հարցադրում արեց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ շուկայի ամենախոշոր ընկերություններից մեկը, որը  շուկայում 30-35 տոկոսը ծածկում է, վերջին պահին հասկացավ, որ ներկրում է պետք։ «Բա մինչև դա իր արտադրությունը ինչպե՞ս էր կազմակերպում։ Եթե նման բան կար, ապա ինքը բոլոր արտադրողներին պետք է տեղյակ պահեր, որ իր արտադրությունը նվազեցնում  է՝ ելնելով իր տեխնոլոգիական  խոչընդոտներից։ Իր մոտ տեխնոլոգիական խնդիրներ են առաջացել, որը բերել է նրան, որ ինքը գլխաքանակ է հանել շրջանառությունից։ Միայն գլխաքանակ հանելուց հետո նոր կռահել է, որ իր արտադրության ծավալները չեն բավարարում։ Մենք դա քննարկել ենք, նայել ենք, տեսել ենք, որ նոյեմբերին ներկրված գլխաքանակների միջոցով կարողանում ենք  այդ պակասը փակել։ Խոսք էր գնում 300-350 արկղ պակասի մասին, որը շոշափելի էր շուկայի համար։ «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի հայտարարության մեջ սրանից ավելի խորանալ չեմ ցանկանում»,- ասաց Ստեփանյանը։

Մեր զրուցակիցը պնդեց՝ իրենք հաշվարկել են, գույքագրել են և հասկացել են, որ ներկրումներով հանդերձ հնարավոր է  Զատիկի ժամանակ ապահովել  անհրաժեշտ քանակ։ Սակայն խնդիրներ ամեն դեպքում առաջացան, որոնք և օբյեկտիվ են, և սուբյեկտիվ: «Օբյեկտիվը այն էր, որ մեզանից կախված չէր։ Դա մեծածավալ գնումներն էին և այն, որ մենք 2020 թվականին  չկարողացանք համավարակի ու պատերազմի պատճառով թարմացնել գլխաքանակները։ Մենք չկարողացանք  պայմանագրերով սահմանված պահանջարկով ներկրում կատարել։ Ներկրում կատարեցինք միայն այն ժամանակ, երբ նոյեմբերին ռազմական վիճակը դադարեցվեց, և կարողացանք չարտերային չվերթ կազմակերել, այն էլ՝ երրորդ երկրից, քանի որ ոչ Ռուսաստանն էր ձու տալիս մեզ, ոչ էլ հարևան մյուս երկրները։ Նրանք դա պահում էին իրենց համար։ Մենք գլխաքանակի թարմացում հազիվ կարողացանք կատարել տարվա վերջին»,- ասաց Ստեփանյանը:

Նա հավելեց, որ սուբյեկտիվ պատճառն էլ այն էր, որ արտադրողները, այդ թվում՝ ամենախոշոր արտադրողը ճիշտ չհաշվարկեց իր հնարավորությունները և գրեթե վերջին  պահին նոր ասաց, որ արտադրման համար նախատեսված ծավալները չի կարող լրացնել և ցանկանում է  դիմել ներկրման համար։ Երկրորդ սուբյեկտիվ պատճառը այն էր, որ շուկան չկարգավորվեց, որի մեջ, Ստեփանյանի խոսքով, իրենք էլ մեղք ունեին, բայց շատ քիչ։ Մեղքի բաժին ուներ նաև առևտրային ցանցը, երբ ի հայտ եկան երրորդ խաղացողներ, որոնք ճիշտ կռահելով պահը՝ արհեստական դեֆիցիտ, խուճապ առաջացրին շուկայում, որ ձվի քանակը չի հերիքելու։ «Մենք Զատիկից 3-4 օր առաջ ներկրված գլխաքանակի շնորհիվ ձու ստացանք, նույնիսկ ակցիաներ  կազմակերպվեցին, և հնարավոր եղավ սպառողին ցույց տալ, որ  ձու կա»,- ասաց Ստեփանյանը։

Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ Զատկի նախօրյակին այդ  վիճակը եղավ, իսկ հաջորդ օրը արդեն բոլոր խանութներում 70 դրամով ձու կար, Ստեփանյանը պատասխանեց. «Դե դուք  տրամաբանեք։ Հնարավո՞ր է, որ դեֆիցիտ լիներ, ու հանկարծ Զատկի հաջորդ օրը ձուն հայտնվեր խանութներում 70 դրամով։ Մնում է փնտրել նրանց, ովքեր որ ձգտել են գերշահույթներ ստանալ կամ բարձրացնել վրադիր գները։ Սա միանշանակ է։ Մենք մեր թերությունը գիտակցում ենք։ Եթե տարվա մեր ծրագրերը իրականանային, ապա 2019-2020 թվականի նման էլի գերարտադրություն կունենայինք։ Ոչ շատ, բայց էլի կլիներ այդ վիճակը»։

«Հայաստանի թռչնաբույծների միության» նախագահի խոսքով՝  հանրագումարում  հանգում ենք այն եզրակացության, որ հարկավոր է  ոլորտի վերաբերյալ հարցերը քննարկել և լուծել այն հարցը, որ ոլորտը դրսի կախվածությունից կտրվի, և մենք ունենանք  երկրորդ կարգի վերարտադրիչ տնտեսություն, որը մեզ օրական ճուտ կամ ինկուբացիոն ձու ապահովի արտադրական ֆաբրիկաներին։ «Սրա մասին 5 տարուց ավելի է՝ մենք խոսում ենք, որպեսզի նման բան տեղի չունենար։ Մենք պետք է կանխատեսեինք, որ հնարավոր է համավարակ լիներ, դա շարունակվեր, կարող էին ֆորսմաժորային դեպքեր լինել, պատերազմական վիճակ։ Այնպես որ, հարկավոր է տեղական արտադրողների համար ստեղծել երկրորդ կարգի  տոհմային տնտեսություն, որը ամբողջ աշխարհում ունի պետական աջակցություն։ Ամենակարևորը դա է, որ մենք կլոր տարի չընկնենք տարբեր երկրներից, տարբեր արտադրողներից  խնդրենք, որ մեզ տան մատղաշ ճտեր, որպեսզի մեր ունեցածը համալրենք։ Կրկնում եմ՝ սա ամենակարևորն է։ Մնացածը երկրորդական բաներ են»,- եզրափակեց Սերգեյ Ստեփանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում